Միրզոյանն ու Հակը քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ջոշուա Հակը
Արարատ Միրզոյանն ու Ջոշուա Հակը  - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ Միրզոյանն ու Ջոշուա Հակը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանային այցով ՀՀ–ում գտնվող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են տարածաշրջային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակում նրանց առաջնային կարիքների և հետագա իրավունքների հասցեագրմանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0