ՔՊ–ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարչության նիստ է անցկացրել

ՔՊ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
ՔՊ նիստ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քննարկվել են կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր անցկացրել է վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
«Նշանակվել է կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը»,– ասված է հաղորդագրությունում։
Վարչության նիստի ընթացքում հաստատվել են նաև կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Լրահոս
0