00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաիրովի գիշերային ակումբում գրանցված խուլիգանության դեպքով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2023
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Փարաքար համայնքի բնակիչները սկզբում հայհոյանքներ են հնչեցրել ակումբում, հայելի ու բաժակներ կոտրել, ապա դրսում վիճել են մեկ այլ քաղաքացու հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրի գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Թաիրովում գործող «Կալիֆոռնիա» գիշերային ակումբում տեղի ունեցած կասկածյալներից մեկը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն է։
Գործի նախաքննությունն ավարտվել է։ Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. ապրիլի 23-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Փարաքարի 36-ամյա բնակիչը (Դավիթ Մինասյանը. խմբ), մտերիմների՝ նույն համայնքի 33-ամյա բնակչի և մի խումբ այլ անձանց հետ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվել է Թաիրովի գիշերային ակումբում։
Նա ակումբի սրահից դուրս է հրավիրել հաճախորդներից մեկի հետ նույն սեղանի շուրջ նստած մի կնոջ, ինչին հիշյալ հաճախորդը հակադրվել է։ Դրանից հետո պարզաբանումներ պահանջելու նպատակով ակումբի նախասրահ է հրավիրել հիշյալ հաճախորդին և վերջինիս հետ գտնվող անձանց:
Իր թվացյալ առավելությունն ընդգծելու նպատակով 36-ամյա տղամարդը ակումբի նախասրահում հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո էլ ձեռքի բաժակը շպրտել է հայելու վրա։ Հետևելով վերջինիս՝ նրա 33-ամյա ընկերը ևս ձեռքի ապակյա բաժակը հարվածել է նույն հայելուն, և երկուսով դուրս են եկել ակումբից։
Ակումբի դիմաց ավտոմեքենայի ճանապարհը փակելու պատճառով 36-ամյա տղամարդը վիճաբանել է ինքնությունը չպարզված անձի հետ` տևական ժամանակ խոչընդոտել է ճանապարհի երթևեկությունը, քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին, իսկ 33-ամյա ընկերը ոտքերով հարվածել է հիշյալ ավտոմեքենային:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Փարաքար համայնքի 36 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ)։
Քրեական վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
31-ամյա տղամարդը ծեծել է և փորձել հրկիզել իր 24-ամյա կնոջը. նա կալանավորված է
Լրահոս
0