Իսրայելի ցամաքային հարձակման փորձը ձախողվել է. ՀԱՄԱՍ

© PhotoԻսրայելի օպերացիան Գազայի հատվածում
Իսրայելի օպերացիան Գազայի հատվածում - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելն ուղղաթիռներ է օգտագործել վիրավորներին և զոհվածներին մարտի դաշտից տարհանելու համար:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի կողմից երեք ուղղություններով Գազայի հատվածի վրա ցամաքային հարձակման փորձը ձախողվել է, նրանք մեծ կորուստներ են կրել։ Al Mayadeen հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արտասահմանյան ղեկավարության անդամ Ալի Բարական, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Գազայի հատված երեք ուղղություններով ցամաքային ներխուժման փորձը ձախողվեց այս գիշեր։.. Իսրայելի բանակը մեծ կորուստներ է կրել», - ասել է Բարական։
Նա նաև նշել է, որ Իսրայելն ուղղաթիռներ է օգտագործել վիրավորներին և զոհվածներին մարտի դաշտից տարհանելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0