https://armeniasputnik.am/20231028/khvoshvor-vtar-egiptvosum-avtvobusum-32-mard-e-mahacel-67905505.html
Խոշոր վթար Եգիպտոսում. որոշ մեքենաներում հրդեհ է բռնկվել, մահացել է ավտոբուսի 32 ուղևոր
Խոշոր վթար Եգիպտոսում. որոշ մեքենաներում հրդեհ է բռնկվել, մահացել է ավտոբուսի 32 ուղևոր
Խոշոր ավտովթարը, հավանական է, տեղի է ունեցել նավթի արտահոսքի պատճառով։ 28.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-28T15:39+0400
2023-10-28T15:39+0400
2023-10-28T15:58+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
եգիպտոս
ավտոբուս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/07/44827482_0:158:1600:1058_1920x0_80_0_0_fdd687fad514be634e7876641514d4e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կահիրեի և Ալեքսանդիայի արանքով անցնող մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 32 անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում են եգիպտական ԶԼՄ–ները` վկայակոչելով Բուհեյրա շրջանի անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–մայոր Մահմուդ Խուվայդին։Նշվում է, որ ևս 60 անձ էլ վնասվածքներ է ստացել։Վթարի հետևանքով տուժել են ուղևորատար ավտոբուսն ու մի քանի մարդատար ավտոմեքենա, որոնցից մի քանիսը բռնկվել են:Եգիպտոսի հարավում ավտոբուս է վթարի ենթարկվել. 8 մարդ մահացել է, 36-ը` տուժելԵգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ նրանք բախվել են Վադի Էլ Նատրուն շրջանում՝ միջազգային մայրուղու դիմաց, դեպի Կահիրե ուղությամբ։Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորներից 53-ը բուժվում են Վադի Էլ Նատրունի ցերեկային վիրաբուժության հիվանդանոցում, իսկ 7-ը՝ Արևմտյան էլ Նոբարիայի կենտրոնական հիվանդանոցում: Մյուս երեքը բուժօգնություն են ստացել դեպքի վայրում:Երկրի դատախազությունը դեպքի առնչությամբ քննություն է իրականացնում։Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/07/44827482_0:0:1411:1058_1920x0_80_0_0_6accc5ff5a45ce1354951a1449b6cd1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, եգիպտոս, ավտոբուս
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, եգիպտոս, ավտոբուս
Խոշոր վթար Եգիպտոսում. որոշ մեքենաներում հրդեհ է բռնկվել, մահացել է ավտոբուսի 32 ուղևոր
15:39 28.10.2023 (Թարմացված է: 15:58 28.10.2023) Խոշոր ավտովթարը, հավանական է, տեղի է ունեցել նավթի արտահոսքի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կահիրեի և Ալեքսանդիայի արանքով անցնող մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 32 անձ մահացել է։ Տեղեկությունը հայտնում են եգիպտական ԶԼՄ–ները` վկայակոչելով Բուհեյրա շրջանի անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–մայոր Մահմուդ Խուվայդին։
Նշվում է, որ ևս 60 անձ էլ վնասվածքներ է ստացել։
«Հետաքննությունը ցույց է տվել, որ երբ ուղևորներով ավտոբուսն ընթանում էր Կահիրեի և Ալեքսանդրիայի միջև անապատում գտնվող ճանապարհով, Կահիրեի ուղղությամբ 132-րդ կմ–ից առաջ նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Այն հանգեցրել է բազմաթիվ ավտոմեքենաների բախումների, որոնցից մի քանիսը բռնկվել են»,– ասել է Խուվայդին։
Վթարի հետևանքով տուժել են ուղևորատար ավտոբուսն ու մի քանի մարդատար ավտոմեքենա, որոնցից մի քանիսը բռնկվել են:
Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ նրանք բախվել են Վադի Էլ Նատրուն շրջանում՝ միջազգային մայրուղու դիմաց, դեպի Կահիրե ուղությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավորներից 53-ը բուժվում են Վադի Էլ Նատրունի ցերեկային վիրաբուժության հիվանդանոցում, իսկ 7-ը՝ Արևմտյան էլ Նոբարիայի կենտրոնական հիվանդանոցում: Մյուս երեքը բուժօգնություն են ստացել դեպքի վայրում:
Երկրի դատախազությունը դեպքի առնչությամբ քննություն է իրականացնում։