00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հիմնել ճիշտ բիզնես. ՌԴ-ում մեծ փորձ ունեցող հայ մենեջերը ստարտափ է ստեղծել ՀՀ–ում

© Sputnik / Aram GareginyanՄաքսիմ Բարսամյանը
Մաքսիմ Բարսամյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Մաքսիմ Բարսամյանը
Բաժանորդագրվել
Մաքսիմ Բարսամյանը, որը երկար ժամանակ աշխատել է Ռուսաստանի խոշորագույն կորպորացիաներում, «սոֆթ» է ստեղծել, որը տարբեր սցենարների դեպքում գնահատում է բիզնեսի ֆինանսական հոսքերը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ճամփաբաժանի վրա քարին դեմ առած Իվան Ցարևիչը մի իրավիճակ է, որում հայտնվում է մեզնից յուրաքանչյուրը` և՛ աշխատանքում, և՛ բիզնեսում, և՛ անձնական կյանքում։ Եվ եթե վերջին դեպքում մենք երբեք մեր ճակատագիրը չենք վստահի արհեստական բանականությանը, ապա բիզնեսի համար նախատեսված ու դրա հիմքով ստեղծված «հուշաթերթիկներ» աշխարհում արդեն կազմվում են։ Նման նախագիծ է ուզում շուկա բերել «Flode» ստարտափը, որի համահիմնադիրն ու գործադիր տնօրենը Մաքսիմ Բարսամյանն է, որը վերջերս է Մոսկվայից տեղափոխվել Երևան։
Հիմնվելով այն տվյալների վրա, թե ինչպիսի բիզնես ենք ուզում բացել և ինչ արտադրել (կամ վաճառել)` ծրագիրը պատասխաններ է ներկայացնում, թե որքան կարժենա բիզնեսը, որքան ժամանակ կպահանջվի այն զարգացնելու համար, իսկ հետագայում հուշում է հնարավոր սխալները, որոնցից նախընտրելի է խուսափել։ Բոլոր այս սցենարները ներկայացվում են վիզուալ տարրերով, որոնք բիզնես–սիմուլյատորների ժանրի համակարգչային խաղեր են հիշեցնում։
«Որոշ ծրագրեր ամբողջությամբ փոխել են գաղափարների քննարկման եղանակները։ Մենք որոշել ենք էլ ավելի հեռուն գնալ և համակարգ ստեղծել ոչ քննարկման, այլ կանխատեսումների համար, որոնք մեր սոֆթը ներկայացնում է տվյալների վերլուծության (data science) հիման վրա», – ասում է Բարսամյանը։
Այժմ նախագիծը պատրաստ է բազային տարբերակով (արտերկրում դրա համար ընդունված է կիրառել Minimum viable product տերմինը, այսինքն` «նվազագույն կենսունակ արտադրանք»)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բարսամյանը նշեց, որ ծրագիրը գործողության մեջ ներկայացնելու համար այդ ծրագրի մի քանի ցուցադրական օրինակներ (դեմո–քեյսեր) են պատրաստում։
Դրանցից առաջինն արդեն պատրաստ է և նախատեսված է ֆրիլանսեր (ազատ գրաֆիկով աշխատող) ծրագրավորողների համար։ Նրանց հիմնական խնդիրն այն է, որ իրենք միշտ չէ, որ հասկանում են` որքան է պետք գնահատել սեփական աշխատանքը։ Մի կայքը կարող են պատրաստել 10 հազար դոլարով, մյուսը` հինգ, բայց իրականում նույն ծավալի աշխատանք է արվում։
Հայաստանում սկսել են էլեկտրամոբիլների լիցքավորման համար նոր pos–տերմինալներ պատրաստել
«Մենք շաբլոն ենք ստեղծել, որի մեջ անհրաժեշտ է մուտքագրել աշխատանքի հետևյալ պարամետրերը` աշխատատարությունը` մարդ-ժամ հարաբերակցությամբ, բարդության աստիճանը (sophistication) և այլ պարամետրեր, որոնք ավելի լավ են թույլ տալիս հաշվարկել գնագոյացումը և՛ պատվիրատուների համար, և՛ կատարողների։ Դրանից հետո համակարգը կարող է նրանց համար պայմանագիր գեներացնել։ Ծրագրի այս տարբերակի փորձարկումները ցույց տվեցին, որ ֆրիլանսերների շուրջ 50%–ը գրեթե կրկնակի պակաս գին էին ուզում», – ասում է Բարսամյանը։
Այս և այլ մոդելների ստեղծման ժամանակ նա հիմնվել է բիզնես գործընթացներում իր փորձի վրա. նախկինում նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել X5 Retail Group–ում («Պյատյոռոչկա» և «Պերեկրյոստոկ» ցանցերի սեփականատեր), այնուհետև Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկին կից ստարտափների զարգացման ՏՏ հարթակն է ղեկավարել։
Այժմ նախագծի համար արտադրության կառավարման և ստարտափերի ստեղծման այլ դեմո–սցենարներ են պատրաստում։ Առաջինը թույլ է տալիս ավելի հեշտ հաշվարկել, թե ինչ ժամկետներում է կարելի արտադրել ապրանքի անհրաժեշտ խմբաքանակը։ Երկրորդը` հաշվարկել, թե ինչպես ստեղծել սեփական ստարտափը և գնահատել, թե ինչ եկամուտներ կարելի է ակնկալել դրանից, իսկ վերջնարդյունքում` ստանալ մարքեթինգային պլանի, ֆինանսական մոդելի և ապագա աշխատակիցների համար աշխատանքային առաջարկի (job offer) մոդելներ։
«Ենթադրենք, ձեր ընկերությունն օդորակիչներ է արտադրում, և ձեր վաճառքի գծով մենեջերը պայմանավորվել է առևտրի կենտրոնի հետ 1000 հատի վաճառքի մասին։ Ձեր «վաճառողին» հարցնում են. «Ե՞րբ կարող եք առաքել դրանք»։ Եթե ձեր հաստոցների վրա տվյալների փոխանցման մոդուլներ կան, իսկ նման մոդուլներ կան ժամանակակից բոլոր հաստոցների վրա, ապա մեր ծրագիրն իրական ժամանակում կհաշվարկի, թե որքանով են ձեր հաստոցները ծանրաբեռնված ընթացիկ պատվերով և որքան ժամանակում կկատարեն նորը», – պատմում է Բարսամյանը։
Եվս մեկ «քեյս», որը շուտով պատրաստ կլինի, դա ստարտափի բացման սիմուլյատորն է։ Ստարտափերի բիզնես պլանի համաձայն` ծրագիրը տարբերակներ է տալիս այն մասին, թե ինչ անձնակազմի կարիք կլինի ծրագրավորում և վաճառք իրականացնելու համար, իսկ եթե տվյալներ մուտքագրեք թիրախային շուկաների վերաբերյալ, ապա ծրագիրը կհաշվարկի, թե բիզնեսը ինչպիսին կարող է դառնալ մեկ կամ հինգ տարի անց։
«Կան տվյալներ, որոնք պետք է ձեռքով մուտքագրել, սակայն կան մի շարք վիճակագրական համակարգեր, որոնց հետ ինտեգրում կա։ Օրինակ` ծրագրավորողների աշխատավարձերի, երկրների կամ շուկաների ծավալների մասին տվյալները», – հավելեց Բարսամյանը։
Սիմուլյատորը սիմուլյանտների համար չէ․ նոր ստարտափն աշխատանքի ընդունման ծրագիր է ստեղծել
Բացի այդ, իր ընկերությունն ուզում է մարքեթփլեյս ստեղծել, որտեղ տարբեր ոլորտների մասնագետները կկարողանան պատրաստի վիրտուալ կոնստրուկտորի վրա իրենց քեյսերն ունենալ և վաճառել դրանք։
«Օրինակ` կարող է մենք չիմանանք մանրամասն` ինչպես ռեստորան բացել, բայց մենք կարող ենք գնալ հայտնի ռեստորանատերի մոտ, առաջարկել ստեղծել նման «քեյս» և վաճառել այն մեր հարթակում։ Բնականաբար, նրա փորձը կհետաքրքրի սկսնակ գործարարներին, որոնք այլ կերպ նման փորձ դժվարությամբ ձեռք կբերեն, առավել ևս այսպես քայլ առ քայլ, ինչպես պատրաստի բիզնես «քեյսում»», – նշեց Բարսամյանը։
Հավելենք, որ նախագծի թիմը տարբեր երկրներով է սփռված, Երևանում դեռ միայն Բարսամյանն է աշխատում, բայց հեռանկարում նա հույս ունի նաև տեղի ծրագրավորողների ներգրավել։
Սարի գլխին էլ կունենաս լույս ու լիցքավորված հեռախոս․ Փոքր Մանթաշի «արմաթցիների» նոր սարքը
Լրահոս
0