https://armeniasputnik.am/20231029/israjeli-banaky-hajtararel-e-vor-mek-orum-harvatsel-e-hamasi-450-razmakan-objektneri-67927644.html
Իսրայելի բանակը հայտարարել է, որ մեկ օրում հարվածել է ՀԱՄԱՍ–ի 450 ռազմական օբյեկտների
Իսրայելի բանակը հայտարարել է, որ մեկ օրում հարվածել է ՀԱՄԱՍ–ի 450 ռազմական օբյեկտների
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի լիարժեք շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդամթերքի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։ 29.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-29T12:07+0400
2023-10-29T12:07+0400
2023-10-29T12:07+0400
համաս
իսրայել
պաղեստին
գազայի հատված
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0e/67294947_0:137:1600:1037_1920x0_80_0_0_781d7c53cb10a4ab1ff205b677f26bda.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի ավելի քան 450 ռազմական օբյեկտների, այդ թվում` հրամանատարական կենտրոններին, դիտակետերին, ինչպես նաև հակատանկային հրթիռների արձակման կետերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Բանակից հավելել են, որ ցամաքային գործողությունների ընդլայնման շրջանակում ՑԱԽԱԼ–ի զինվորականները հարվածներ են հասցրել «ահաբեկչական խմբավորումներին», որոնք փորձել են գրոհել իսրայելական բանակի ուժերը և «նախատեսում էին հակատանկային հրթիռների արձակում իրականացնել»։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0e/67294947_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d29edde6f055d0d00238cc52e6ea0755.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
համաս, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ
համաս, իսրայել, պաղեստին, գազայի հատված, պատերազմ
Իսրայելի բանակը հայտարարել է, որ մեկ օրում հարվածել է ՀԱՄԱՍ–ի 450 ռազմական օբյեկտների
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի լիարժեք շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդամթերքի, էլեկտրականության, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի ավելի քան 450 ռազմական օբյեկտների, այդ թվում` հրամանատարական կենտրոններին, դիտակետերին, ինչպես նաև հակատանկային հրթիռների արձակման կետերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախորդ օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ավելի քան 450 ռազմական թիրախի, այդ թվում հրամանատարական կենտրոնների, դիտակետերի և հակատանկային հրթիռների արձակման կետերի», – ասվում է Telegram–ում հրապարակված ՑԱԽԱԼ–ի հայտարարության մեջ։
Բանակից հավելել են, որ ցամաքային գործողությունների ընդլայնման շրջանակում ՑԱԽԱԼ–ի զինվորականները հարվածներ են հասցրել «ահաբեկչական խմբավորումներին», որոնք փորձել են գրոհել իսրայելական բանակի ուժերը և «նախատեսում էին հակատանկային հրթիռների արձակում իրականացնել»։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։