00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարված է Մախաչկալայի օդանավակայանում. ամբոխը մտել է թռիչքուղի իսրայելցիների գտնելու համար

Բաժանորդագրվել
Դաղստանում ամբոխը ներխուժել է օդանավակայան Թել Ավիվից եկող իսրայելցիներին որոնելու համար։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել զսպել նրանց։
Դաղստանի հարյուրավոր բնակիչներ սկզբում հավաքվել են Մախաչկալայի օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Իսրայելից եկող ինքնաթիռը։ Այնուհետև նրանք ներխուժել են շենք «Ալլահու Աքբար» բացականչություններով:
Ցուցարարները դեմ են Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին։
Ավելի վաղ սոցցանցերում կոչեր էին հայտնվել Իսրայելից եկող ինքնաթիռին դիմավորելու համար, որով ենթադրաբար փախստականներ են ժամանելու։
Տեղի իշխանությունները փորձում են չմիջամտել իրավիճակին։
Ցուցարարներից մեկը բարձրացել է ձողն ու պարզել Պաղեստինի դրոշը։ Անկարգությունների վայր են ժամանել հատուկ ջոկատայիններ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0