Սյունիքում այսօր օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հովհաննես եկեղեցին Սյունիքում
Սուրբ Հովհաննես եկեղեցին Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առանց տեղումների եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին, ինչպես նաև նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտոինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն ` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Այսօր ցերեկային ժամերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում` +30, ամենացածրը` Վայոց Ձորում`+17։
Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2023
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նույնպես հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին կլինի +23...+25, առաջիկա գիշերը` +9...+11 աստիճան։
Բեռլին–Երևան–Բեռլին ուղիղ չվերթեր կիրականացվեն մայիսի վերջից
Լրահոս
0