https://armeniasputnik.am/20231030/arnvazn-7-tntesakan-atsh-enq-aknkalum-nikvol-pashinjan-67944430.html
Առնվազն 7% տնտեսական աճ ենք ակնկալում. Նիկոլ Փաշինյան
Առնվազն 7% տնտեսական աճ ենք ակնկալում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը նշեց, որ 2018 թվականի մայիսից մինչ օրս իրենց իշխանությունը 178.000-ից ավելի աշխատատեղ է ստեղծել։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T11:24+0400
2023-10-30T11:24+0400
2023-10-30T16:18+0400
հայաստան
տնտեսություն
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/1e/67966527_0:151:1600:1051_1920x0_80_0_0_7c27bcba5a045411d33eeecadef278c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7% տնտեսական աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։«Հայաստանն արդեն 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում։ Այս տարի սպասում ենք առնվազն 7% տնտեսական աճ, իսկ գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամսում այդ ցուցանիշը 2.8% է։ Արձանագրենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Ըստ այդմ` սեպտեմբերին գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատ շատ է 178.067–ով»,– ասաց նա։Փաշինյանը շեշտեց` մակրոտնտեսական կայունությունը երկրի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները կառավարելու ու հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն է։ Նա վստահեցրեց` ի հեճուկս բոլոր սպառնալիքներին, ՀՀ–ին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը։2024 թվականինՀՀ բյուջեի եկամուտների աճը կկազմի13%, ՀՆԱ-ի աճը՝ 7%
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/1e/67966527_71:133:1315:1066_1920x0_80_0_0_bfab301d440b791dd85faae7f021eb4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, նիկոլ փաշինյան
հայաստան, տնտեսություն, նիկոլ փաշինյան
Առնվազն 7% տնտեսական աճ ենք ակնկալում. Նիկոլ Փաշինյան
11:24 30.10.2023 (Թարմացված է: 16:18 30.10.2023) ՀՀ վարչապետը նշեց, որ 2018 թվականի մայիսից մինչ օրս իրենց իշխանությունը 178.000-ից ավելի աշխատատեղ է ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7% տնտեսական աճ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«
Հայաստանն արդեն 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում։ Այս տարի սպասում ենք առնվազն 7% տնտեսական աճ, իսկ գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամսում այդ ցուցանիշը 2.8% է։ Արձանագրենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել։ Ըստ այդմ` սեպտեմբերին գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատ շատ է 178.067–ով»,– ասաց նա։
Փաշինյանը շեշտեց` մակրոտնտեսական կայունությունը երկրի բոլոր մարտահրավերներն ու սպառնալիքները կառավարելու ու հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքն է։ Նա վստահեցրեց` ի հեճուկս բոլոր սպառնալիքներին, ՀՀ–ին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը։