https://arm.sputniknews.ru/20231030/eatm-erkrneri-mijev-arevtri-tsavaly-2023in-karvogh-e-gerazancel-100-mlrd-dvolary-overchuk-67962015.html
ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2023–ին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը. Օվերչուկ
ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2023–ին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը շատ ավելի արագ է զարգանում։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T15:00+0400
2023-10-30T15:00+0400
2023-10-30T15:02+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
առևտուր
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60776960_0:77:1600:977_1920x0_80_0_0_cc2db5be49c5783e82594465520d595e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև առևտրի դինամիկան շատ լավ է ընթանում, որոշ կանխատեսումների համաձայն՝ միության ներսում առևտրի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, միջազգային մաքսային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Նրա խոսքով՝ դա հաստատվում է վիճակագրությամբ` անցյալ տարի ռեկորդ է գրանցվել՝ 84 մլրդ դոլար, այս տարի ևս աճ է նկատվում։Լրագրողները ճշտող հարց են ուղղել, թե այս տարվա ցուցանիշի վերաբերյալ ինչ կանխատեսումներ կան։«Այստեղ առանձին կանխատեսումներ կան, որ 100 միլիարդը կգերազանցենք, բայց դեռ վաղ է»,– պատասխանել է նա:Հնդկաստանն ու ԵԱՏՄ–ն կվերսկսեն ազատ առևտրի մասին բանակցությունները. ԶԼՄՕվերչուկի խոսքով՝ այս ամենը թույլ է տալիս ասել, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները նպաստում են, որ հինգ երկրների բիզնեսի ներկայացուցիչները համոզվեն` ավելի հարմար է աշխատել միմյանց հետ:Նշենք, որ միջազգային մաքսային համաժողովն անցկացվում է 2023 թվականի հոկտեմբերի 30-31-ը։ԵԱՏՄ-ում այս տարի հաջողվել է վերացնել 11 առևտրային արգելքներից 8-ը. Բելառուսի վարչապետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/07/60776960_73:0:1574:1126_1920x0_80_0_0_02c775c790f31c758825e79a09d7e4a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), առևտուր, ալեքսեյ օվերչուկ
ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2023–ին կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը. Օվերչուկ
15:00 30.10.2023 (Թարմացված է: 15:02 30.10.2023) Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը շատ ավելի արագ է զարգանում։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրների միջև առևտրի դինամիկան շատ լավ է ընթանում, որոշ կանխատեսումների համաձայն՝ միության ներսում առևտրի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, միջազգային մաքսային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ դա հաստատվում է վիճակագրությամբ` անցյալ տարի ռեկորդ է գրանցվել՝ 84 մլրդ դոլար, այս տարի ևս աճ է նկատվում։
«Եթե համեմատենք, թե ինչպես է զարգանում առևտուրը ԵԱՏՄ-ի ներսում և ԵԱՏՄ երկրների առևտուրն արտաքին աշխարհի հետ, ապա հստակ նկատվում է, որ ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը շատ ավելի արագ է զարգանում։ Տարին դեռ չի ավարտվել, բայց մենք շատ լավ աճ կունենանք»,– ասել է Օվերչուկը։
Լրագրողները ճշտող հարց են ուղղել, թե այս տարվա ցուցանիշի վերաբերյալ ինչ կանխատեսումներ կան։
«Այստեղ առանձին կանխատեսումներ կան, որ 100 միլիարդը կգերազանցենք, բայց դեռ վաղ է»,– պատասխանել է նա:
Օվերչուկի խոսքով՝ այս ամենը թույլ է տալիս ասել, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները նպաստում են, որ հինգ երկրների բիզնեսի ներկայացուցիչները համոզվեն` ավելի հարմար է աշխատել միմյանց հետ:
Նշենք, որ միջազգային մաքսային համաժողովն անցկացվում է 2023 թվականի հոկտեմբերի 30-31-ը։