https://armeniasputnik.am/20231030/erevany-satarel-e-ukrainaji-khaghaghutjan-banadzevin-manramasner-grigvorjanermak-handipumic-67962144.html
Երևանը սատարել է Ուկրաինայի խաղաղության բանաձևին. մանրամասներ Գրիգորյան–Երմակ հանդիպումից
Երևանը սատարել է Ուկրաինայի խաղաղության բանաձևին. մանրամասներ Գրիգորյան–Երմակ հանդիպումից
Կողմերի միջև մտքեր են փոխանակվել նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերների շուրջ։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T15:02+0400
2023-10-30T15:02+0400
2023-10-30T15:52+0400
արմեն գրիգորյան
անվտանգության խորհուրդ
հայաստան
ուկրաինա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/1e/67958653_0:0:1043:588_1920x0_80_0_0_2899d080249e68cf8cb531d058178598.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ քննարկել է հայ–ուկրաինական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28–ին Մալթայում՝ «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակում:ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գրիգորյանն ու Երմակը քննարկել են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները:Կարևորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5–ին Գրանադայում:Երմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում առաջին տիկնանց գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցելու, ինչպես նաև ուկրաինացի դպրոցականներին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Նա նաև վերահաստատել է ուկրաինական կողմի հավատարմությունը ՀՀ–ի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես` եվրաինտեգրման հարցերում:Ավելին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով` Ուկրաինայի և ՀՀ–ի միջև երկկողմ հարաբերություններում արդեն նոր համատեքստ կա:Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Մալթա է մեկնել հոկտեմբերի 27–ին` Մալթայի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով։ Նա այնտեղ մասնակցել է «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/1e/67958653_11:0:938:695_1920x0_80_0_0_3766a8ef6379e6a43222dc36b043a684.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արմեն գրիգորյան, անվտանգության խորհուրդ, հայաստան, ուկրաինա
արմեն գրիգորյան, անվտանգության խորհուրդ, հայաստան, ուկրաինա
Երևանը սատարել է Ուկրաինայի խաղաղության բանաձևին. մանրամասներ Գրիգորյան–Երմակ հանդիպումից
15:02 30.10.2023 (Թարմացված է: 15:52 30.10.2023) Կողմերի միջև մտքեր են փոխանակվել նաև անվտանգության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ քննարկել է հայ–ուկրաինական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28–ին Մալթայում՝ «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակում:
ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գրիգորյանն ու Երմակը քննարկել են երկկողմ հարաբերությունները, էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կարևորվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5–ին Գրանադայում:
Երմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում առաջին տիկնանց գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցելու, ինչպես նաև ուկրաինացի դպրոցականներին ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Նա նաև վերահաստատել է ուկրաինական կողմի հավատարմությունը ՀՀ–ի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես` եվրաինտեգրման հարցերում:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է հանդիպման այլ մանրամասներ ևս: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Երմակը բարձր է գնահատել, որ ՀՀ միացել է այն պետություններին, որոնք աջակցում են խաղաղության ուկրաինական բանաձևին»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին` Մալթայում կայացած հանդիպմանն անձամբ մասնակցելու համար:
Ավելին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով` Ուկրաինայի և ՀՀ–ի միջև երկկողմ հարաբերություններում արդեն նոր համատեքստ կա:
Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը
Մալթա է մեկնել հոկտեմբերի 27–ին` Մալթայի արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով։ Նա այնտեղ մասնակցել է «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը: