https://armeniasputnik.am/20231030/hamas-y-hraparakel-e-patandneri-israjeli-ghekavarutjann-ughghvats-dimumy-67976810.html
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է պատանդների` Իսրայելի ղեկավարությանն ուղղված դիմումը
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է պատանդների` Իսրայելի ղեկավարությանն ուղղված դիմումը
Իսրայելական լրատվամիջոցներն այս հրապարակումը տեղեկատվական պատերազմի մաս են համարում։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T18:41+0400
2023-10-30T18:41+0400
2023-10-30T18:41+0400
պաղեստին
իսրայել
համաս
բենիամին նեթանյահու
պատանդ
գազայի հատված
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/09/67074191_0:160:3072:1888_1920x0_80_0_0_62ff5d67f3dcd30b149e02c59a633f55.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է իր կողմից պահվող երեք պատանդների դիմումը Իսրայելի իշխանությանը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։Իսրայելական Yedioth Ahronoth թերթն իր հերթին, մեկնաբանելով տեսաուղերձը, նշում է, որ այն «հոգեբանական պատերազմի մաս է»` ընդգծելով, որ տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է նկարահանվել այդ տեսանյութը:Հոկտեմբերի 20-ին «Իզզեդդին Ալ-Կասամի բրիգադներ» խմբավորումը, որը ՀԱՄԱՍ-ի մարտական թևն է, հայտարարել է Կատարի միջնորդությամբ ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման մասին: Հոկտեմբերի 23-ին ազատ են արձակվել ևս երկու պատանդներ։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը, ըստ վերջին ճշտված տվյալների, կազմում է առնվազն 239 մարդ:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին
պաղեստին
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/09/67074191_171:0:2902:2048_1920x0_80_0_0_ff338596a04f2a8cdb400f0955f16c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պաղեստին, իսրայել, համաս, բենիամին նեթանյահու, պատանդ, գազայի հատված
պաղեստին, իսրայել, համաս, բենիամին նեթանյահու, պատանդ, գազայի հատված
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է պատանդների` Իսրայելի ղեկավարությանն ուղղված դիմումը
Իսրայելական լրատվամիջոցներն այս հրապարակումը տեղեկատվական պատերազմի մաս են համարում։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է իր կողմից պահվող երեք պատանդների դիմումը Իսրայելի իշխանությանը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մի շարք սիոնիստ (նկատի ունեն՝ իսրայելցի – խմբ․) բանտարկյալներ, որոնք պահվում են «Իզզեդդին Ալ Կասամի բրիգադների» (ՀԱՄԱՍ-ի մարտական թև - խմբ․) կողմից, ուղերձ են հղում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին և սիոնիստական կառավարությանը», - նշված է տեսանյութի վերնագրում:
Իսրայելական Yedioth Ahronoth թերթն իր հերթին, մեկնաբանելով տեսաուղերձը, նշում է, որ այն «հոգեբանական պատերազմի մաս է»` ընդգծելով, որ տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է նկարահանվել այդ տեսանյութը:
Հոկտեմբերի 20-ին «Իզզեդդին Ալ-Կասամի բրիգադներ» խմբավորումը, որը ՀԱՄԱՍ-ի մարտական թևն է, հայտարարել է Կատարի միջնորդությամբ ԱՄՆ երկու քաղաքացիների ազատ արձակման մասին: Հոկտեմբերի 23-ին ազատ են արձակվել ևս երկու պատանդներ։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ Գազայի հատվածում պահվող պատանդների թիվը, ըստ վերջին ճշտված տվյալների, կազմում է առնվազն 239 մարդ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։