«ՀՀ իշխանությունները վերջին տարիներին ՌԴ–ի հետ հարաբերություններն ավերել են». Բեքարյան

© Sputnik / Asatur YesayantsՎերլուծաբան Կարեն Բեքարյանը
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Վերլուծաբան Կարեն Բեքարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերլուծաբանի խոսքով՝ գործող իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հունի բերելը հնարավոր չէ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի գործող իշխանությունները վերջին տարիների ընթացքում արտաքին գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերություններն ավերել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Այսօր այդ հարաբերությունները որևէ կերպ հնարավոր չէ բնականոն անվանել, ուր մնաց դրանք անվանել ռազմավարական կամ դաշնակցային։ Եվ հանրային «փոխհրաձգություններն», ու ոչ միայն դրանք այդ ամենի վառ վկայությունն են»,–ասաց նա։
Բեքարյանի խոսքով՝ գործող իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերությունները բնականոն հունի բերելը հնարավոր չէ։
Լրահոս
0