https://armeniasputnik.am/20231030/husvov-em-akademiakan-qaghaqi-glkhavvor-hatakagitsy-patrast-klini-2024in-pashinjan-67944833.html
Հուսով եմ` ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024–ին. Փաշինյան
Հուսով եմ` ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024–ին. Փաշինյան
Գլխավոր հատակագիծն ունենալուց անմիջապես հետո կսկսվի շենքերի նախագծումն ու շինարարությունը։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T11:35+0400
2023-10-30T11:35+0400
2023-10-30T12:41+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ակադեմիական քաղաք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0c/48094793_0:83:1600:983_1920x0_80_0_0_04cf8fcf39faff91aaf2ebc2b456600e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024 թ.–ին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։Վարչապետը վստահեցրեց, որ գլխավոր հատակագիծն ունենալուց հետո կսկսվի ենթակառուցվածքների հասանելիության, այնուհետև կոնկրետ շենքերի նախագծման և շինարարության աշխատանքը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը:Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:Հիշեցնենք, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ է նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը։Իշխանությունն իրականում այլ խնդիրներ է լուծում. փորձագետը` ակադեմիական քաղաքի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/0c/48094793_90:0:1511:1066_1920x0_80_0_0_edb02b45f0544e733ff9210ac430afda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ակադեմիական քաղաք
հայաստան, նիկոլ փաշինյան, ակադեմիական քաղաք
Հուսով եմ` ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024–ին. Փաշինյան
11:35 30.10.2023 (Թարմացված է: 12:41 30.10.2023) Գլխավոր հատակագիծն ունենալուց անմիջապես հետո կսկսվի շենքերի նախագծումն ու շինարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2024 թ.–ին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«Ես վտահ եմ, որ մենք իրականացնելու ենք այդ նախագիծը, որովհետև մենք ունենք տարածք, ունենք արդեն իսկ իրականացվող ճարտարապետական աշխատանքներ»,– ասաց նա։
Վարչապետը վստահեցրեց, որ գլխավոր հատակագիծն ունենալուց հետո կսկսվի ենթակառուցվածքների հասանելիության, այնուհետև կոնկրետ շենքերի նախագծման և շինարարության աշխատանքը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը:
Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:
Հիշեցնենք, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ է նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը։