https://armeniasputnik.am/20231030/makhachkalaji-odanavakajani-ankargutjunnery-ghekavarvel-en-ukrainaji-taratsqic-melikvov-67941557.html
Մախաչկալայի օդանավակայանի անկարգությունները ղեկավարվել են Ուկրաինայի տարածքից. Մելիկով
Մախաչկալայի օդանավակայանի անկարգությունները ղեկավարվել են Ուկրաինայի տարածքից. Մելիկով
Մախաչկալայի օդանավակայանի անկարգություններին մասնակցած ավելի քան 150 անձի ինքնությունը պարզվել է, նրանցից 60-ը ձերբակալվել են և ոստիկանություն տեղափոխվել։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T10:11+0400
2023-10-30T10:11+0400
2023-10-30T10:29+0400
մախաչկալա
ուկրաինա
անկարգություններ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/1e/67939468_0:0:3072:1728_1920x0_80_0_0_e1d72856e659a43dfffb754b58925166.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունները ղեկավարվել են Ուկրաինայի տարածքից։ Այս հայտարարությունն արել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։Նրա խոսքով` Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը դրսից են արվում։Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունն իր հերթին հայտնել է, որ պարզվել է անկարգություններին ակտիվ մասնակցած ավելի քան 150 անձի ինքնությունը, նրանցից 60-ը ձերբակալվել են և ոստիկանություն տեղափոխվել։«Դաղստանի Հանրապետության ՆԳՆ աշխատակիցների և այլ իրավապահ կառույցների փոխգործակցությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդ խախտումները կանխվել են։ Ներկա պահին օդանավակայանը լիովին գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ», – նշել է Դաղստանի ղեկավարը։Ոստիկանությունը օպերատիվ–հետախուզական գործողություններ է իրականացնում անկարգություններին առնչություն ունեցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու համար։Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին տեղի բնակիչները Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։ Անկարգություններ էին սկսվել։Դեպքի վայր էին մեկնել իրավապահները։ Դաղստանի մուֆթի Ահմադ Աբդուլաևը տեսաուղերձում հայտարարել էր, որ հրեաների դեմ դուրս գալը սխալ է, և հանդարտության կոչ էր արել հավատակիցներին։ Ավելի ուշ շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ Ռոսավիացիան հայտնեց, որ օդակայանն ազատել են ապօրինի ներխուժած մարդկանցից։ Օդանավակայանում տագնապի ազդանշան է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, օդանավակայանը փակել են։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։Դաղստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միջադեպի հետևանքով օդանավակայանում ավելի քան 20 մարդ է տուժել, որից 10-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։Մախաչկալայի անկարգությունների ժամանակ 2 ոստիկան է տուժել. ե՞րբ կբացվի օդանավակայանը
մախաչկալա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/1e/67939468_188:0:2919:2048_1920x0_80_0_0_36d7772889819ac8d8da706fd8c33c5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մախաչկալա, ուկրաինա, անկարգություններ
մախաչկալա, ուկրաինա, անկարգություններ
Մախաչկալայի օդանավակայանի անկարգությունները ղեկավարվել են Ուկրաինայի տարածքից. Մելիկով
10:11 30.10.2023 (Թարմացված է: 10:29 30.10.2023) Մախաչկալայի օդանավակայանի անկարգություններին մասնակցած ավելի քան 150 անձի ինքնությունը պարզվել է, նրանցից 60-ը ձերբակալվել են և ոստիկանություն տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունները ղեկավարվել են Ուկրաինայի տարածքից։ Այս հայտարարությունն արել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։
Նրա խոսքով` Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը դրսից են արվում։
«Այսօր միանգամայն հավաստի տեղեկություն ենք ստացել, որ «Դաղստանի առավոտ» ալիքը Ուկրաինայի տարածքից է ղեկավարվում», – ասել է Մելիկովը լրագրողներին։
Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունն իր հերթին հայտնել է, որ պարզվել է անկարգություններին ակտիվ մասնակցած ավելի քան 150 անձի ինքնությունը, նրանցից 60-ը ձերբակալվել են և ոստիկանություն տեղափոխվել։
«Դաղստանի Հանրապետության ՆԳՆ աշխատակիցների և այլ իրավապահ կառույցների փոխգործակցությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդ խախտումները կանխվել են։ Ներկա պահին օդանավակայանը լիովին գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ», – նշել է Դաղստանի ղեկավարը։
Ոստիկանությունը օպերատիվ–հետախուզական գործողություններ է իրականացնում անկարգություններին առնչություն ունեցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-ին
տեղի բնակիչները Թել Ավիվի չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի։ Ըստ տեղեկությունների` նրանք փնտրում էին Իսրայելից ժամանած քաղաքացիների։ Անկարգություններ էին սկսվել։
Դեպքի վայր էին մեկնել իրավապահները։ Դաղստանի մուֆթի Ահմադ Աբդուլաևը տեսաուղերձում հայտարարել էր, որ հրեաների դեմ դուրս գալը սխալ է, և հանդարտության կոչ էր արել հավատակիցներին։ Ավելի ուշ շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ Ռոսավիացիան հայտնեց, որ օդակայանն ազատել են ապօրինի ներխուժած մարդկանցից։ Օդանավակայանում տագնապի ազդանշան է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, օդանավակայանը փակել են։ Քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների հոդվածով։
Դաղստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով` միջադեպի հետևանքով օդանավակայանում ավելի քան 20 մարդ է տուժել, որից 10-ը բուժում են ստանում հիվանդանոցներում։