00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փաշինյանին սիրում եմ այնքան, ինչքան Դուք եք սիրում». դատավորը` Աշոտյանին

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Աշոտյանը
Արմեն Աշոտյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Արմեն Աշոտյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին Հայաստանի և Ադրբեջանի դատարանների միջև համեմատությունը դարձավ կողմերի միջև լեզվակռվի պատճառ։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ դատարանի դահլիճներում կատարվողը բովանդակությամբ ոչնչով չի տարբերվում Բաքվի դատարանում տեղի ունեցողից։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստում դատավորին բացարկ հայտնելու ժամանակ Աշոտյանի նման ձևակերպումը լեզվակռվի պատճառ դարձավ նրա, փաստաբանների և դատավորի միջև։
«Այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում մեր հայրենակիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից»,–ասաց Աշոտյանը։
Նա նշեց, որ իր դատական նիստերից պարզ է դարձել, որ գործը ոչ միայն փուչիկ է, այլ նաև քաղաքական հետապնդում ու չարամտություն։
Դատավորը հորդորեց Աշոտյանին խոսել ըստ էության։ Ինչին ի պատասխան Աշոտյանն ասաց, որ թույլ տա իր ճառն ավարտել, քանի որ դատավորը չգիտի, թե իր ելույթն ինչով է ավարտվելու։
«Մեղադրյալ Աշոտյան, լսե՛ք։ Դուք գիտեք ինչի մասին եք խոսում, բայց դատական նիստի կարգը որոշում եմ ես։ Դատարանը իրավունք ունի սահմանափակելու դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքների հնարավոր չարաշահումը»,–ասաց դատավոր Դոլմազյանը։
Տեղից առարկեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` հետաքրքրվելու, թե որն էր իր պաշտպանյալի կողմից չարաշահումը։
«Հենց ադրբեջանական եք լսում, նեղվում եք, էդ որ կալանքը երկարացնում եք, չեք նեղվում։ Թողեք խոսքն ավարտի, Ձեզ չի վիրավորել, ոչ ոքի չի վիրավել, իր խոսքն է, իր գնահատականը։ Մարդը չի կարող իր խոսքի համար հետապնդվել, եթե լռեցնելու եք, եկեք չմասնակցենք, բոլորս գնանք էս դատարանից»,–ասաց Աթանեսյանը։
Դոլմազյանը նշեց, որ Աշոտյանը կարող է շարունակել խոսքը, առանց ադրբեջանական արդարադատության վերաբերյալ մեջբերումներին։
Աշոտյանն էլ հավելեց, որ իր խոսքը դատավորին անվստահություն հայտնելու մասին է։
«Ինչի՞ եք նեղվում ադրբեջանական բանտերի զուգահեռներից, Ձեր վարչապետն է ասել` թուրք ասելուց չեք վիրավորվում։ Դուք ինձ չեք կարող գրաքննության ենթարկել, դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ Եթե ադրբեջանական բառը վիրավորանք է, ասեք` հասկանանք, որ Դուք ճիշտ եք, Նիկոլը սխալ։ Կարո՞ղ է բառեր տաք, ասեք դրանով շարադրություն կազմեմ։ Թողեք, խոսեմ ես»,–ասաց Աշոտյանը։
Երբ Աշոտյանը փորձում էր իր միտքը շարունակել, դատավորը առարկեց` հավելելով, որ դատարանն այդ պահին թույլ չի տալիս խոսել` նշելով, որ Աշոտյանը բացարկի շրջանակներում հայտնի իր կարծիքը, հակառակ պարագայում իր նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի։
«Միանգամից վճիռը հրապարակեք, ու վերջ։ Դուք «Ադրբեջան» բառից խի՞ եք նեղվել, երկրի ղեկավարը երևի գիշերն էլ է այդ բառն արտաբերում»,–ասաց Աշոտյանը։
Դատավորը, դիմելով ՀՀԿ փոխնախագահին, ասաց. «երևի շատ եք սիրում էդ բառը»։
Աշոտյանն արձագանքեց. «Ես շատ եմ սիրում էդ բառը, մանավանդ իրա (Նիկոլ Փաշինյանի` խմբ.) կատարմամբ, Դուք էլ իրեն եք սիրում երևի»։
Դատավորը Նիկոլ Փաշինյանին սիրելու վերաբերյալ Աշոտյանի ռեպլիկին արձագանքեց` «Ինչքան դուք եք սիրում»։
Նշենք, որ այսօր ընթանում է Աշոտյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբան Ռուբեն Մելիքյանը գործը քննող նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին բացարկ հայտնեց։
Նախորդ դատական նիստում դատարանը որոշում էր կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգել։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել
Լրահոս
0