00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Սմբատյանը
Սերգեյ Սմբատյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Բաժանորդագրվել
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է ՀՀ–ին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 30–ին Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել էին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, այնուհետև 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։
Նշվում է, որ քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներներից երկուսի՝ Սերգեյ Սմբատյանի և Հ.Ա.–-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում: Մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:
Դատախազությունից հայտնում են, որ նրանց, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու համար։
«Քրեական վարույթի շրջանակում հատուցվել է ՀՀ–ին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը»,– նշում են դատախազությունից:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ դատախազությունը 2023 թ. մայիսի 16–ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թ. դեկտեմբերի 3–ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Ի դեպ, «Սոխոսենթր» ՍՊԸ–ն այդ տարածքում դեռ 2016 թվականից ցանկանում էր կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր։
Լրահոս
0