Ծախսերն ավելացել են, պակասուրդը` նույնպես. 2024թ–ի պետական բյուջեի հիմնական ցուցանիշները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2024թ–ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունը նախատեսել է 3,1 տրիլիոն դրամի ծախսեր, որոնք 2023թ–ի ծախսային ցուցանիշները գերազանցում են շուրջ 0.5 տրիլիոնով։
Կանխատեսվող եկամուտները, սակայն, այս տարվա համեմատ ճիշտ հակառակը` 100 մլրդ դրամով պակաս են նախատեսվել։
Արցախցիներին տրվող աջակցությունը ներառված չէ բյուջեում. դեֆիցիտը կարող է աճել 1.4%–ով
Ադյունքում բյուջեի պակասուրդը 2023թ–ի համեմատ ավելացել է շուրջ 52,2 մլրդ դրամով` կազմելով 341,1 մլրդ` ընթացիկ տարվա 288.9 մլրդ–ի փոխարեն։
Պակասուրդը ծածկելու համար գործադիրը 2024-ին ևս մտադիր է ավելի շատ արտաքին աղբյուրներից ստացվող ֆինանսական միջոցներ ներգրավել։
Նշենք, որ թե՛ 2023-ին, թե՛ 2024-ին կառավարությունն ակնկալում է 7% տնտեսական աճ ապահովել։ Գնաճի թիրախային ցուցանիշը և 2 տարիների համար մնում է նույնը` 4+/- 1.5 %։
2024 թվականին ՀՀ բյուջեի եկամուտների աճը կկազմի 13%, ՀՆԱ-ի աճը՝ 7%
Լրահոս
0