ԱՄՆ-ն ևս 300 զինծառայող է ուղարկում Մերձավոր Արևելք. Պենտագոն

Պենտագոն - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Պենտագոն
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ–ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ընդգրկվի Իսրայելի ռազմական գործողություններում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն որոշել է ևս 300 զինծառայող ուղարկել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի` Մերձավոր Արևելք։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես պատրաստ եմ հայտարարել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի բազաներից CENTCOM-ի պատասխանատվության տարածաշրջան լրացուցիչ 300 զինծառայող ուղարկելու որոշման մասին»,- ասել է Ռայդերը։
Նրա խոսքով` ամերիկյան լրացուցիչ ուժերը կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին զինամթերքի վնասազերծման, կապի պահպանման գործում, ինչպես նաև կցուցաբերեն աջակցության այլ տեսակներ:
Միևնույն ժամանակ Ռայդերն ընդգծել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ներգրավվի Իսրայելում ռազմական գործողությունների մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ
Տարբեր տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը շուրջ 150 իսրայելցու է գերեվարել։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ կա։
Լրահոս
0