https://armeniasputnik.am/20231031/erevanum-vostikanin-harvatselu-hamar-33-amja-qaghaqacu-nkatmamb-tnajin-kalanq-e-kirarvel-68031325.html
Երևանում ոստիկանին հարվածելու համար 33-ամյա քաղաքացու նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Երևանում ոստիկանին հարվածելու համար 33-ամյա քաղաքացու նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Քննչական կոմիտեն պարզել է, որ Վաղարշապատի բնակիչը պոկել է տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը ու փախել։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T18:31+0400
2023-10-31T18:31+0400
2023-10-31T18:33+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
բողոքի ակցիա
ոստիկան
երևան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/19/66404888_0:40:1600:940_1920x0_80_0_0_da4440486bdbc7f5cd5c4b7176ee7456.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային ակցիաների մասնակիցներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ 33-ամյա անձի կողմից ոստիկանին հարվածելու և նրա ծառայողական գործունեությունը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է։Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչը ինքնությունը չպարզված այլ անձանց հետ սեպտեմբերի 22-ին Երևանի Ամիրյան 5 հասցեում մասնակցել է զանգվածային ակցիանների։Այդ ընթացքում նա ձեռքով պոկել է հիշյալ հասցեում գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը:Երբ ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության ծառայողը և մոտեցել 33-ամյա տղամարդուն, վերջինս անմիջապես դիմել է փախուստի։Պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգչային ակումբի տնօրենը բողոք չի ներկայացրել, իսկ նրան պատճառված վնասի չափը չի գերազանցել 500 հազար դրամը, Վաղարշապատի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի միայն 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված գրավով՝ 3,000,000 դրամի չափով։Վարույթի նյութերը` 33-ամյա տղամարդու վերաբերյալ մեղադրական եզրակացութամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:Խմբի մյուս՝ ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։Ցույցերին մասնակցելու մեղադրանքով ոստիկանությունը կալանավորել է արցախցի 2 երիտասարդի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/19/66404888_0:0:1425:1068_1920x0_80_0_0_f993719b942943829a8d38d1bc9b44d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, բողոքի ակցիա, ոստիկան, երևան
հայաստան, հհ քննչական կոմիտե, բողոքի ակցիա, ոստիկան, երևան
Երևանում ոստիկանին հարվածելու համար 33-ամյա քաղաքացու նկատմամբ տնային կալանք է կիրառվել
18:31 31.10.2023 (Թարմացված է: 18:33 31.10.2023) Քննչական կոմիտեն պարզել է, որ Վաղարշապատի բնակիչը պոկել է տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը ու փախել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային ակցիաների մասնակիցներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ 33-ամյա անձի կողմից ոստիկանին հարվածելու և նրա ծառայողական գործունեությունը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է։
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչը ինքնությունը չպարզված այլ անձանց հետ սեպտեմբերի 22-ին Երևանի Ամիրյան 5 հասցեում մասնակցել է զանգվածային ակցիանների։
Այդ ընթացքում նա ձեռքով պոկել է հիշյալ հասցեում գործող համակարգչային ակումբի արտաքին պատին ամրացված տեսանկարահանող սարքերի էլեկտրական սնուցման լարերը:
Երբ ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության ծառայողը և մոտեցել 33-ամյա տղամարդուն, վերջինս անմիջապես դիմել է փախուստի։
«Չենթարկվելով իրեն հետապնդող ոստիկանության աշխատակցի՝ կանգ առնելու օրինական պահանջին` վերջինիս ծառայողական գործունեությունը խոչընդոտելու նպատակով տղամարդը երկու ձեռքով հարվածել է ոստիկանի ծնոտին, ինչից հետո վրա է հասել խմբի անդամներից՝ դեռևս ինքնությունը չպարզված անհայտ անձը, որը նույնպես ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ վերջինիս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ»,– ասված է հաղորդագրությունում:
Պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգչային ակումբի տնօրենը բողոք չի ներկայացրել, իսկ նրան պատճառված վնասի չափը չի գերազանցել 500 հազար դրամը, Վաղարշապատի 33-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի միայն 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված գրավով՝ 3,000,000 դրամի չափով։
Վարույթի նյութերը` 33-ամյա տղամարդու վերաբերյալ մեղադրական եզրակացութամբ, ուղարկվել են դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:
Խմբի մյուս՝ ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։