https://arm.sputniknews.ru/20231031/hjusisharavi-nvorvogman-hamar-khvoshvor-hatkacum-ka-425-miliard-dram-sanvosjan-68006781.html
«Հյուսիս–հարավի» նորոգման համար խոշոր հատկացում կա` 42.5 միլիարդ դրամ. Սանոսյան
«Հյուսիս–հարավի» նորոգման համար խոշոր հատկացում կա` 42.5 միլիարդ դրամ. Սանոսյան
Sputnik Արմենիա
Ավիացիայի, երկաթուղու, ճանապարհային ցանցի բարելավման համար 2024 թվականին նախատեսված է 120 միլիարդ դրամ։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T15:36+0400
2023-10-31T15:36+0400
2023-10-31T15:42+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
գնել սանոսյան
բյուջե
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/42/13324218_0:139:1498:982_1920x0_80_0_0_29439f592dd57a382f79ac3e667a4606.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2024 թվականի բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 120 միլիարդ դրամ հատկացրել է տրանսպորտային ոլորտին։ Այս մասին բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց նախարար Գնել Սանոսյանը։Կա՞ն արդյոք անվտանգային մտահոգություններ «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածներումՆա նշեց, որ 120 միլիարդից 119.2 միլիարդը հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը, որտեղ հիմնական գումարը նախատեսված է կապիտալ ծրագրերի համար։Նախարարը նաև հայտնեց, որ գումարներ ունեն նախատեսված ավիացիայի համար, որը 578 միլիոն դրամ է կազմում։«Սա ոլորտի պահպանման ծախսերն են, բնագավառի վերահսկողության, կանոնակարգման, աշխատակիցների վերապատրաստման և նմանատիպ ծախսերի համար նախատեսված»,–հավելեց նա։Նախարարը նշեց, որ 327 միլիոն դրամ էլ նախատեսված է երկաթուղու համար, որն ամեն տարի պայմանագրի համաձայն սուբսիդավորում են։«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարինՆշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1332/42/13324218_88:0:1421:1000_1920x0_80_0_0_255c274917602666c75aeadb89a15c7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, գնել սանոսյան , բյուջե, աժ (ազգային ժողով)
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, գնել սանոսյան , բյուջե, աժ (ազգային ժողով)
«Հյուսիս–հարավի» նորոգման համար խոշոր հատկացում կա` 42.5 միլիարդ դրամ. Սանոսյան
15:36 31.10.2023 (Թարմացված է: 15:42 31.10.2023) Ավիացիայի, երկաթուղու, ճանապարհային ցանցի բարելավման համար 2024 թվականին նախատեսված է 120 միլիարդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. 2024 թվականի բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 120 միլիարդ դրամ հատկացրել է տրանսպորտային ոլորտին։ Այս մասին բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ 120 միլիարդից 119.2 միլիարդը հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը, որտեղ հիմնական գումարը նախատեսված է կապիտալ ծրագրերի համար։
«Բավական խոշոր հատկացումներ ունենք հատկապես «Հյուսիս–հարավի» մասով։ 2024 թվականին նախատեսված է 42.5 միլիարդ դրամ «Հյուսիս–հարավի» տարբեր հատվածներում շինարարություններ սկսելու կամ շարունակելու առումով»,–ասաց Սանոսյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ գումարներ ունեն նախատեսված ավիացիայի համար, որը 578 միլիոն դրամ է կազմում։
«Սա ոլորտի պահպանման ծախսերն են, բնագավառի վերահսկողության, կանոնակարգման, աշխատակիցների վերապատրաստման և նմանատիպ ծախսերի համար նախատեսված»,–հավելեց նա։
Նախարարը նշեց, որ 327 միլիոն դրամ էլ նախատեսված է երկաթուղու համար, որն ամեն տարի պայմանագրի համաձայն սուբսիդավորում են։
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: