00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիներին տրվող փախստականի կարգավիճակը կհեշտացնի ՀՀ տարածքը լքելու գործընթացը. Այվազյան

© SputnikԱրցախից բռնի տեղահանվածներ
Արցախից բռնի տեղահանվածներ - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Արցախից բռնի տեղահանվածներ
Բաժանորդագրվել
Սահմանադրագետի խոսքով` համաշխարհային պրակտիկայում բացառիկ դեպք է, երբ ունենալով տվյալ երկրի քաղաքացիություն` քաղաքացին այդ երկրում հայտնվում է փախստականի կարգավիճակում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը, տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ տալով, հեշտացնում է նրանց` ՀՀ տարածքը լքելու գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
«Փախստականները բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում բավականին արտոնություններից են օգտվում, և նման որոշումը կարող է նպաստել, որ տեղի ունենա ՀՀ եկած արցախցիների զանգվածային արտահոսք, որը ՀՀ–ի համար ցանկալի չէ»,– ասաց նա։
Սահմանադրագետի դիտարկմամբ` արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու միակ առավելությունն այն է, որ հետագայում իրավական հարթությունում նրանք կկարողանան պահանջել իրենց կորցրած գույքի, սեփականության փոխհատուցում կամ հնարավորություն կունենան վերադառնալու և տնօրինելու իրենց գույքը։
Նա հավելեց, որ արցախցիների կարգավիճակի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակում, ոչ թե ներպետական։ Եվ փախստականի կարգավիճակը պետք է շնորհվի այն պարագայում, որ նրանք չհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից։
«Նման հարցում պետք է մեր կառավարությունը փորձի համագործակցել ՄԱԿ–ի հետ, քանի որ փախստականի կարգավիճակ ոչ միայն շնորհում է պետության լիազոր մարմինը, այլ նաև ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը։ Այս առումով սա համաշխարհային պրակտիկայում աննախադեպ երևույթ է, երբ քո կամքից անկախ, ունենալով տվյալ երկրի քաղաքացիություն, դու այդ երկրում հայտնվում ես փախստականի կարգավիճակում»,–ասաց Այվազյանը։
Արցախցիների «ժամանակավոր պաշտպանության» առեղծվածը. ի՞նչ ուղերձ է հղում գործադիրի որոշումը
ՀՀ անձնագիր և քաղաքացիություն ունենալով, ըստ սահմանադրագետի, արցախցիները առաջին հերթին զգալի ներդրում կարող են ունենալ զինված ուժերում և համալրել ԶՈւ շարքերը։

«ՀՀ քաղաքացու անձնագիրն իրավական առումով չի կարող դիտարկվել որպես ճամփորդական փաստաթուղթ, ինչպես արցախցիների անձնագրի դեպքում է ներկայացվում։ Մենք ունենք ՀՀ քաղաքացիության մասին օրենք, և եթե ՀՀ քաղաքացու անձնագիր ստանում ես, դու օգտվում ես քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից և կիսում ես պարտականությունները։ Օրինակ` նրանք իրավունք են ստանում մասնակցելու համապետական ընտրություններին։ Եթե արցախցիները մշտական գրանցում ստանան, ապա մեր ընտրազանգվածը զգալիորեն կմեծանա»,–ասաց Այվազյանը։

Նա ընդգծեց` ՀՀ–ում պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորվի, որ արցախցիները հասկանան` Հայաստանում մնալն ամենաճիշտ լուծումն է պետության անվտանգության առումով ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։
Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
Լրահոս
0