00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում դիակ է անարգվել. մեղադրանք է ներկայացվել «Կենտրոնական» գերեզմանատան վարիչին

© Sputnik / Aram NersesyanԳերեզմանատուն
Գերեզմանատուն - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Գերեզմանատուն
Բաժանորդագրվել
ՔԿ–ն պնդում է, որ գերեզմանատան վարիչն իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի կողմից պաշտոնեական անփութություն ցուցաբերելու հետևանքով գերեզմանատան տարածքում կատարվել է ապօրինի արտաշիրիմում, որի հետևանքով դիակ է անարգվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2023թ. փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել , որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, այցելելով հայրիկի և պապիկի գերեզմանին, նկատել է, որ հոր տապանաքարն ու գրատախտակը, ինչպես նաև պապի գերեզմանի ցուցանակը բացակայում են։ Նա նաև հայտնել է, որ իրենց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, գտնվել է չորս այլ տապանաքար, և այնտեղ եղել են երկու իրեն անծանոթ տղամարդիկ, որոնք ցանկացել են խունկ ծխել։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Կենտրոնական» գերեզմանատան վարիչը 2022թ. սեպտեմբերի 14-ին մահացած անձի աճյունը գերեզմանատանը հուղարկավորելու հետ կապված գործողությունների ընթացքում ոչ պատշաճ է կատարել գերեզման օգտագործողի հետ համատեղ հուղարկավորության տեղը որոշելու, գերեզմանների բանվորների աշխատանքները համակարգելու և վերահսկելու իր պարտականությունները, ինչի հետևանքով նշված գերեզմանատանը կատարվել է ապօրինի արտաշիրիմում։
Հաղորդում ներկայացրած 45–ամյա տղամարդը պապիկի հուղարկավորության աշխատանքները կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել գերեզման փորող բանվորի հետ՝ վարձավճարի դիմաց գերեզմանափոս փորելու համար:
2022թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված դիով։
Նա զանգել է 45-ամյա տղամարդուն, տեղեկացրել այդ մասին՝ միաժամանակ առաջարկելով գերեզմանափոսը փորել այլ վայրում: Սակայն տղամարդը, գիտակցելով, որ գերեզմանատան նշված հատվածում հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ, գերեզմանատան բանվորին վստահեցրել է, որ դա իր հանգուցյալ հարազատի հուղարկավորված աճյունն է։ Տղամարդը պահանջել է, որ բանվորը դիակի ոսկորները հանի դագաղից, տեղավորի պարկի մեջ, գլխավերևի հատվածը խորացնի և այդ պարկը այնպես թաղի հողի տակ, որ չերևա։ Գերեզմանատան բանվորը, իրեն տրված ցուցումի համաձայն, չգիտակցելով իր գործողությունների ապօրինի լինելը, կատարել է հիշյալ ցուցումները:
Այսպիսով, 45-ամյա տղամարդը, գերեզմանատան բանվորի միջոցով, ապօրինի արտաշիրիմում իրականացնելու, դիակի ոսկորները և հագուստները հուղարկավորված դագաղից հանելու և դրանք պարկի մեջ լցնելու եղանակով, անարգանքի է ենթարկել մեկ այլ հանգուցյալի դիակը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Գերեզմանատան վարիչը 4500 դոլար կաշառք է վերցրել գերեզմանատեղի տրամադրելու համար
Լրահոս
0