Հակասանիտարական պայմաններ Կապանի «Հեքիաթ» սրճարանում. աշխատանքը կասեցված է
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինՀակասանիտարական պայմաններ Կապանի «Հեքիաթ» սրճարանում. աշխատանքը կասեցված է

Հակասանիտարական պայմաններ Կապանի «Հեքիաթ» սրճարանում. աշխատանքը կասեցված է
Սննդամթերքը պահպանվել է նաև ոչ սննդային արտադրանքի հետ, գործիքները պարբերաբար չեն մաքրվել և ախտահարվել։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Կապանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով գործող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող «Հեքիաթ» սրճարանում չեն եղել ձեռքերի լվացման համար լվացարաններ, ախտահանման միջոցներ, տաք և սառը ջուր, չորացման հիգիենիկ սարքեր։ Լվացող և ախտահանող նյութերի համար սննդամթերքից առանձնացված պահելու վայր չի եղել։
«Հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն, պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնից նաև հայտնում են, որ սննդամթերք պատրաստելիս չի պահպանվել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության։
Պատշաճ չեն մաքրվել սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները, իսկ սննդամթերքը պահպանվել է նաև ոչ սննդային արտադրանքի հետ՝ հանգեցնելով սննդամթերքի աղտոտմանը:
Տեսչական մարմնի կողմից սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
© Photo : ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինՀակասանիտարական պայմաններ Կապանի «Հեքիաթ» սրճարանում. աշխատանքը կասեցված է

Հակասանիտարական պայմաններ Կապանի «Հեքիաթ» սրճարանում. աշխատանքը կասեցված է