https://armeniasputnik.am/20231101/hh-nakhagahin-nerkajacrel-en-sjuniqi-marzi-operativ-iravitshaky-68077362.html
ՀՀ նախագահին ներկայացրել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը
ՀՀ նախագահին ներկայացրել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը
Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T18:30+0400
2023-11-01T18:30+0400
2023-11-01T18:34+0400
հայաստան
սյունիք
վահագն խաչատուրյան
ռոբերտ ղուկասյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/01/68076495_0:208:2000:1333_1920x0_80_0_0_af8064970fc6cb1623e8b882598a27a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզային իշխանության ներկայացուցիչները և մարզի ուժային կառույցների ղեկավարները։Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները զեկուցել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը։Խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների:Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում է լինելու նոյեմբերի 1-3-ը, այցելելու է մարզի խոշոր համայնքներ։ՀՀ նախագահականի` 2024 թ. բյուջեի շուրջ 95 տոկոսը կծախսվի ներկայացուցչական ծախսերի վրա
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/01/68076495_0:0:1778:1333_1920x0_80_0_0_8d84e0936057e14e3c77cb564baa87fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սյունիք, վահագն խաչատուրյան, ռոբերտ ղուկասյան
հայաստան, սյունիք, վահագն խաչատուրյան, ռոբերտ ղուկասյան
ՀՀ նախագահին ներկայացրել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը
18:30 01.11.2023 (Թարմացված է: 18:34 01.11.2023) Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզային իշխանության ներկայացուցիչները և մարզի ուժային կառույցների ղեկավարները։
Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները զեկուցել են Սյունիքի մարզի օպերատիվ իրավիճակը։
Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նա:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում է լինելու նոյեմբերի 1-3-ը, այցելելու է մարզի խոշոր համայնքներ։