00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր բյուջե, հին հարցեր. ո՞ւմ հաշվին են շրջագայում վարչապետի զավակները

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանիայցը Գերմանիա
Նիկոլ Փաշինյանիայցը Գերմանիա - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Նիկոլ Փաշինյանիայցը Գերմանիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` իշխանությունը կատարում է շռայլ ծախսեր, քանի որ որևէ մեկին հաշվետու չէ։ Իսկ վերահսկողական լծակներով օժտված խորհրդարանը մատների արանքով է նայում դրան։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իշխանությունները տարեցտարի ավելացնում են իրենց ծախսերը` չհիշելով նախկինում տրված իրենց խոստումները` ծախսերը նվազեցնելու, ծառայողական ավտոմեքենաները կրճատելու մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց 2024թ–ի պետական բյուջեի նախագծով նախատեսված պետական ապարատի ծախսերի մասին հարցին։
«Նրանք կատարում են շռայլ ծախսեր, քանի որ որևէ մեկին հաշվետու չեն։ Իսկ ԱԺ–ն, որ պետք է վերահսկեր ու սանձեր գործադիր իշխանության ախորժակը, ըստ էության, մատների արանքով է այդ ամենին նայում։ Այսինքն` ուսուցիչը, թոշակառուն կամ պահակը հաստատ չէր գալու և կառավարության ձեռքից բռներ, դա պետք է աներ ԱԺ–ն։ Իսկ ԱԺ–ն հլու–հնազանդ հետևում է և չի էլ համարձակվում կառավարությունից որևէ բացատրություն պահանջել այս կամ այն ծախսի վերաբերյալ»,– ասաց Պարսյանը։
Ընդ որում, տնտեսագետը հստակեցնում է` խոսքը ոչ միայն ԱԺ իշխանական, այլև ընդդիմադիր խմբակցությունների մասին է։ Խորհրդարանին տրված լայն վերահսկողական լծակներից չեն օգտվում նաև ընդդիմադիրները։ Սուրեն Պարսյանը հիշեցնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության փորձը, որ, սակայն, այդպես էլ չհասցվեց տրամաբանական ավարտին։
«Ակնհայտ է, որ իշխանությունն իր դիրքը շարունակաբար չարաշահում է, և հերթական անգամ այդ գումարն ուղղվելու է նրանց բարեկեցության, կոմֆորտի ապահովման համար։ Դրանից նրանց գործի արագությունը, որակը, հանրության նամակներին պատասխանելու ժամկետները չեն փոխվելու, քանի որ հանրային պահանջ չկա, վերահսկողություն չկա։ Նրանք աշխատում են այնպես, ինչպես ուզում են և ծախսում են այնպես, ինչպես ուզում են»,– ասաց Պարսյանը։
ՀՀ կառավարության պարտքը 2024-ի վերջին կհասնի ՀՆԱ-ի 48,4%-ի. կանխատեսում
Նոյեմբերի 1-ին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը հայտնեց, որ կառավարության ղեկավարի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին ավելանալու են 4.7 մլրդ դրամով` հասնելով 24 մլրդ 572 մլն դրամի։ Ավելացումները, ըստ նրա, կախված են պետական արդիականացման ծրագրի հետ. շուրջ 3 մլրդ–ը կապիտալ ծախսեր են, սարքավորումների ձեռքբերման, ծրագրային ապահովումների և այլն։
Սուրեն Պարսյանն այս մեկնաբանությանն այնքան էլ հակված չէ վստահել, հատկապես կապիտալ ծախսերի թերակատարման խրոնիկ խնդրի առկայության պայմաններում։
«Խնդիրը գումարի մեծության մեջ չէ, այլ կառավարման արդյունավետության։ Տարիներ շարունակ ծախսերն ավելանում են, բայց արդյունավետությունը չի աճում։ Նույն այդ կառավարությունն արդեն որերորդ տարին է` թերակատարում է, դիցուք, ջրամբարների շինարարության ծրագիրը, որը դարձյալ կապիտալ ծախսերի ծրագիր է։ Բայց իրենց այս կամ այն ավտոմեքենաների գնման, վերանորոգման, տարբեր սարքերի ձեռքբերման հետ կապված ծախսերը ժամանակին, ամբողջությամբ և ամեն տարի կատարում են»,– նկատում է Պարսյանը։
Նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողները վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալից նաև հետաքրքրվել էին, թե ո՞ւմ հաշվին են վարչապետի ընտանիքի անդամները (կինը, զավակները) նրա հետ պետական ու աշխատանքային այցերի մեկնում արտերկիր։
Արմենակ Խաչատրյանը նախ ասել էր, որ ծախսերը պետական բյուջեից չեն կատարվում, ապա հայտնել, որ այդ հարցից տեղյակ չէ, քանի որ դրանով ինքն անձամբ չի զբաղվում։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը չբացառեց, որ վարչապետի ընտանիքի անդամների շրջագայությունների ծախսերը կատարված լինեն պետական բյուջեի միջոցներից, հատկապես, որ, նրա դիտարկմամբ, միջազգային արարողակարգում ընդունված պրակտիկա է` այս կամ այն այցին ներկայանալ ընտանիքի որևէ անդամի ուղեկցությամբ։
«Բայց այստեղ խնդիրը կայանում է դրա արդյունավետության մեջ։ Լավ, ենթադրենք մեկ–երկու անգամ նման ծախս թույլ ենք տալիս, բայց պետք է հասկանանք դրա արդյունավետությունը որն է, դրանով ինչ հարց ենք լուծում։ Եթե դա ինչ–որ ձևական քայլ է, կարելի է տարվա մեջ մեկ–երկու անգամ անել։ Բայց եթե պարբերաբար է արվում, դա արդեն անձնական բնույթ է կրում։ Այսինքն` ինքն իր ցանկությամբ ընտանիքի անդամներին տանում է տարբեր երկրներ, ինչը պետությանը որևէ օգուտ չի բերում»,– նշում է Պարսյանը` հավելելով, որ գործնականում անհնար է ընտանիքի անդամի ճանապարհորդության, կեցության ծախսերն առանձնացնել պատվիրակության ու վարչապետի այցելության ծախսերից։ Ստացվում է, որ բոլոր այդ ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին։
Միաժամանակ, տնտեսագետն արձանագրում է` եթե նախկինում դա կարող էր դիտարկվել որպես չարաշահում, անձնական բնույթի ծախս` հարկատուների հաշվին, ապա այսօր հանրությունն այդ ամենին մատների արանքով է նայում։ Իսկ մամուլի հրապարակումներն իշխանությունների վարքագծի վրա որևէ կերպ չեն ազդում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը դստեր` Մարիամ Փաշինյանի հետ մեկնել էր Գրանադա, որտեղ նրա հետ մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի հյուրերի պատվին մատուցված պաշտոնական ընթրիքին։ Իսկ հոկտեմբերի 17–ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած Նիկոլ Փաշինյանն իր հետ տարել էր 3 դուստրերին` Մարիամին, Շուշանին և Արփիին։
Դրանից առաջ` 2023թ–ի մարտի 2-ին Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա։
Իսկ 2022թ–ի դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ՀՀ վարչապետը մեկնել էր տիկնոջ և կրտսեր դստեր` Արփիի հետ։
Կառավարությո՞ւնն է ճիշտ, թե՞ ԿԲ–ն. Քթոյանը` կանխատեսումների և ծախսերի թերակատարման մասին
Լրահոս
0