00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարձով տները թանկ են կամ վատ վիճակում. կացարաններում ապրող արցախցիները չգիտեն` ուր գնան

© Sputnik / Asatur YesayantsԲռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզում բնակություն է հաստատել 9 135 բռնի տեղահանված արցախցի, նրանցից մոտ 200–ը շարունակում է բնակվել պետության հատկացրած ժամանակավոր կացարանում։ Sputnik Արմենիան այցելել է Արմավիր քաղաքի նախկին գիշերօթիկ դպրոցի շենք, որտեղ դեռ մի քանի ընտանիք կա։
Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքն արդեն մեկ ամիս է` բաժանված է երկու մասի։ Մի կողմում հենց բուն ՏՄԱԿ–ն է գործում, մյուս կողմում ԼՂ–ից բռնի տեղահանված արցախցիններն են ապրում։ Առաջին օրերին 25 ընտանիք է եղել կացարանում, հիմա մնացել են 5-ը։
© Sputnik / Asatur YesayantsԱրմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը
Территориальный центр психолого-педагогической поддержки в Армавире - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը
© Sputnik / Asatur YesayantsԲռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Вынужденные переселенцы в армавирском территориальном центре психолого-педагогической поддержки - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Արզումանյանների 8–հոգանոց ընտանիքն ապրում է առաջին հարկում։ Փոքրիկ սենյակ է, որտեղ 7 մահճակալ է դրված։ Երեխաները միասին են քնում։ Մարտունու շրջանի Ճարտար գյուղից եկել են բարեկամի անսարք ավտոմեքենայով, որը 7 անգամ կանգնել է ճանապարհին։ Հայրենի Ճարտարում են թողել տունն ու այգին։ Ռուզաննա Արզումանյանն ամենից շատ կարոտում է իր բակի արքայանարինջների ու նռների ծառերը, որոնք անմահական համեղ բերք էին տալիս։
«Ամբողջ գիշեր 5 վայրկյան չեմ քնել... Կարոտում եմ, չեմ դիմանում»,– ասում է նա։
© Sputnik / Asatur YesayantsՌուզաննա Արզումանյան
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Рузанна Арзуманян в Армавире - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Ռուզաննա Արզումանյան
Ընտանիքը վաղուց է վարձով բնակարան փնտրում, բայց հարմար ոչինչ չի գտնում. կա՛մ պայմաններն են շատ վատը, կա՛մ վարձակալության գներն են շատ բարձր։ Հիմա էլ փաստի առաջ են կանգնել, մարզպետարանից տեղեկացրել են` պետք է նոյեմբերի 1-ից դուրս գան կացարանից ու վարձով բնակվեն, այլապես 40 000 + 10 000 դրամ օգնությունը չեն ստանա։
«Ասել են` հոկտեմբերի համար կստանանք, բայց նոյեմբերից` ոչ։ 150 հազար դրամով են տուն առաջարկում, մեջը ոչ մի բան չկա, միայն լվացքի մեքենա։ Ավելի լավ է` մնանք էստեղ, քան էդ 50 հազար դրամը ստանանք ու գնանք դատարկ տուն, մինչև որ աշխատանք կգտնենք»,– ասում է Ռուզաննա Արզումանյանը։
Տիկին Ռուզաննան Ճարտարի մանկապարտեզի հիմնադիրներից է, երկար տարիներ աշխատել է այնտեղ, դուստրը դասվար է եղել Ճարտարի դպրոցում, տղան շինարարությունում է աշխատել, ամուսնու եղբայրն էլ, որն հիմա նրանց հետ է ապրում, աշխարհազորային է եղել` մինչև վերջին օրը սահմանին կանգնած։
«Խոխե՛ք, սա ձեր տունը չի...». ինչպես են արցախցիները հարմարվում ժամանակավոր կացարաններում
«Մի օր կապ տվեցին ու ասեցին` զենքերը թողեք, իջեք։ Իջա, հավաքեցի ընտանիքիս, որ դուրս գանք, դեռ գյուղի մեջ էինք, իրանք արդեն սարի գլխին էին»,– պատմում է Գենրի Արզումանյանը։
© Sputnik / Asatur YesayantsԳենրի Արզումանյան
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха Генри Арзуманян с женой в Армавире - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Գենրի Արզումանյան
Շենքի երկրորդ հարկում` մի փոքր ավելի մեծ սենյակում, 8 արցախցի է ապրում։ Ո՛չ բարեկամներ են, ո՛չ հարևաններ, Հայաստանում են ծանոթացել, բայց արդեն մի ընտանիքի նման են դարձել։ Այստեղ հիմնականում տարեցներ են, մարդիկ, որ աշխատունակ չեն ու չեն կարող տուն վարձակալել։
© Sputnik / Asatur YesayantsԲռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Вынужденные переселенцы из Нагорного Карабаха сушат стирку во внутреннем дворике армавирского территориального центра психолого-педагогической поддержки - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
«Դուրս գամ էստեղից, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, ո՞նց ապրեմ։ Վարձը ո՞նց պետք է տամ, անձնագիր չունեմ, թուղթ չունեմ, չեմ հասցրել վերցնել հետս...»,– ասում է կացարանի բնակիչ Ռոզա Սարգսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԲռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Вынужденные переселенцы в армавирском территориальном центре психолого-педагогической поддержки - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում
Արմավիրի մարզպետարանից մեզ վստահեցրին, որ ոչ մի բնակչի կացարանից ստիպողաբար դուրս չեն հանի, քանի դեռ նրանք վարձով բնակարան չեն գտել։
© Sputnik / Asatur Yesayants

Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում

Բռնի տեղահանվածները Արմավիր քաղաքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի շենքում - Sputnik Արմենիա
1/3

2/3

3/3

«Նման որոշում չկա, կա որոշում, որ այն մարդիկ, որոնք բնակվում են պետության տրամադրած կացարանում ու պետությունն ինքն է հոգում կոմունալ ծախսերն ու սնունդը, այդ գումարը չեն ստանում»,– մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը։
Ինչ վերաբերում է մեծահասակներին, որոնք աշխատունակ չեն, ապա Թովմասյանը վստահեցրեց, որ արդեն աշխատանքներ են տարվում նրանց հատուկ խնամքի վայրեր տեղավորելու համար։
© Sputnik / Asatur YesayantsՍաթենիկ Թովմասյան
Советник губернатора Армавирской области Сатеник Товмасян - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Սաթենիկ Թովմասյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ին հայտարարեց, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից 50 հազարական դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց: 40 000+10000 դրամները չեն ստանա այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո։
Այս ամենին զուգահեռ որոշ հյուրանոցների ու հյուրատների սեփականատերեր, որոնց տարածքներում Արցախից բռնի տեղահանվածներ են տեղավորվել, զգուշացրել են, որ քիչ– քիչ պետք է ազատեն սենյակները, քանի որ մոտենում է ձմեռային զբոսաշրջային սեզոնը։
«Արցախը» իր լեռների բույրը կունենա. ինչպես է արցախցի օծանելիքագործը ստեղծելու հայտնի բրենդ
Լրահոս
0