00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Մարիա Զախարովա
Բաժանորդագրվել
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, նրա խոսքով, նպատակաուղղված կերպով քայքայում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը ցուցադրական հակառուսական քայլ է անվանել: Այս մասին նա հայտարարեց այսօր ճեպազրույցի ժամանակ:
Հոկտեմբերի վերջին Գրիգորյանը Երմակի հետ Մալթայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հանդիպումը կայացել է «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում:
«Եթե նկատի ունեք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպումը, մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,– ասաց Զախարովան` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,– հայտարարեց Զախարովան։
Ազգային ԶԼՄ-ները ԱՊՀ երկրներին թույլ են տվել պահպանել ինքնությունը․ Զախարովա
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներին և մեդիառեսուրսներին, որոնք վճարվում են պետական մարմինների կամ գործադիր իշխանության շարքերում գտնվող մարդկանց հետ փոխկապակցված ռեսուրսների միջոցով և հակառուսական հռետորաբանություն ցուցաբերում, ապա այստեղ, նրա խոսքով, ակնհայտ է ռուսատյացության անթաքույց կոնտեքստը։
«Ես շատ բան եմ կարդում, դիտում։ Բայց դա ոչ միայն վիրավորանք է, այլև անթաքույց ռուսատյացություն։ Մենք հասկանում ենք, թե ով է կանգնած այդ ռեսուրսների ֆինանսավորման հետևում։ Եթե կարծում են, որ մենք չգիտենք, թե ով է վճարում այդ ամենի համար, ասեմ` մենք գիտենք»,– ընդգծեց Զախարովան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել էր Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին, իսկ հոկտեմբերի 5-ին Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Լրահոս
0