00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
12 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:13
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան

© Sputnik / Aram NersesyanԴեպի «Զվարթնոց» ճանապարհը
Դեպի «Զվարթնոց» ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Դեպի «Զվարթնոց» ճանապարհը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
2024 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ Ավինյանին առաջարկեցին բրենդավորել «Զվարթնոց»–Երևան ճանապարհահատվածը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևանը դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ ունի։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով Երևան–«Զվարթնոց» ճանապարհի շենքերին տեղադրված գովազդային վահանակներին և, թե ինչ տպավորություն է ստեղծվում զբոսաշրջիկի մոտ առաջին անգամ Երևան ժամանելիս։
Առաջարկ եղավ բրենդավորել «Զվարթնոց»–Երևան ճանապարհահատվածը, որպեսզի Հայաստանի մասին առաջին տպավորությունն անվերջ թվացող գովազդային վահանակները չլինեն։
«Այս մասով Երևանի քաղաքապետարանում որոշակի գործընթաց էինք նախաձեռնել, փորձում էինք գովազդային ընկերություններ գտնել, որոնք հետաքրքրված կլինեին այդ ճանապարհի ողջ հատվածի փակմամբ։ Հասկացանք, որ բիզնես տեսանկյունից հետաքրքիր չէ։ Կա այլընտրանքային ճանապարհի նախագիծ, որն ավելի կարճ է և արդյունավետ»,– ընդգծեց Ավինյան։
Նա շեշտեց`եթե Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությունն ունենա, ապա այդ ծրագիրը շատ կարճ ժամկետում կիրականացնի։ Քաղաքապետը վստահեցրեց` դրանից հետո օդանավակայանը Երևանին միացնող «A» դասի, պատշաճ ճանապարհ կլինի։
Երևանը 2024 թվականին նախատեսում է բարձրացնել եկամուտները. Ավինյանը մանրամասներ հայտնեց
Լրահոս
0