https://armeniasputnik.am/20231102/erevany-2024-tvakanin-nakhatesum-e-bardzracnel-ekamutnery-avinjany-manramasner-hajtnec-68123835.html
Երևանը 2024 թվականին նախատեսում է բարձրացնել եկամուտները. Ավինյանը մանրամասներ հայտնեց
Երևանը 2024 թվականին նախատեսում է բարձրացնել եկամուտները. Ավինյանը մանրամասներ հայտնեց
Բյուջեի քննարկումների ընթացքում Երևանի քաղաքապետը շեշտեց, որ տրամադրվող որոշ ֆինանսական միջոցներ հաջորդ տարվա բյուջեում կնվազեցվեն։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T17:41+0400
2023-11-02T17:41+0400
2023-11-02T17:48+0400
տիգրան ավինյան
երևան
աժ (ազգային ժողով)
բյուջե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0a/67089418_0:42:810:498_1920x0_80_0_0_301dbff7c08a247b099ed62d01b5a7f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքը նախատեսում է 2024 թվականին էականորեն բարձրացնել սեփական եկամուտները` 38,8 մլրդ դրամից հասցնելով 45,3 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ բյուջեի մասով էական փոփոխություններ են տեղի ունեցել։Նա շեշտեց, որ էականորեն նվազեցվելու են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևան քաղաքին։ Քաղաքապետը նշեց` Երևանն այս տարի իրականացնում է մոտ 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է բյուջեի տվյալ նախագծում չներառել։Ավինյանը շեշտեց` Երևանի քաղաքապետարանը նախագծերի պակաս չունի, և այս պահի դրությամբ միակ բանը, որ բյուջեի քննարկումներում արվել է, բոլոր վարչական շրջաններին համամասնորեն 2023թ. իրենց բյուջեի եղած չափից մոտավորապես 16% կրճատումն է:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0a/0a/67089418_45:0:765:540_1920x0_80_0_0_94da353080cef5f73a4e1e872e5dfa1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիգրան ավինյան, երևան, աժ (ազգային ժողով), բյուջե
տիգրան ավինյան, երևան, աժ (ազգային ժողով), բյուջե
Երևանը 2024 թվականին նախատեսում է բարձրացնել եկամուտները. Ավինյանը մանրամասներ հայտնեց
17:41 02.11.2023 (Թարմացված է: 17:48 02.11.2023) Բյուջեի քննարկումների ընթացքում Երևանի քաղաքապետը շեշտեց, որ տրամադրվող որոշ ֆինանսական միջոցներ հաջորդ տարվա բյուջեում կնվազեցվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Երևան քաղաքը նախատեսում է 2024 թվականին էականորեն բարձրացնել սեփական եկամուտները` 38,8 մլրդ դրամից հասցնելով 45,3 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` հավելելով, որ բյուջեի մասով էական փոփոխություններ են տեղի ունեցել։
«Երևանը նախատեսում է էականորեն բարձրացնել սեփական եկամուտները 2024 թվականին` 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն այս տարի պետք է հավաքագրենք 45 մլրդ 259 մլն դրամ։ Այստեղ ներառված են նախկինում մեր իրականացրած գույքահարկի հետ կապված վերանայումները, ինչպես նաև ճարտարապետահատակագծային փաստաթղթերի ավագանու նոր որոշումներով կայացված տուրքերը։ Նշեմ, որ այստեղ մոտ 17% աճ ունենք։ Երևան քաղաքին հատկացվող դոտացիան մոտ 5 մլրդ դրամով նվազեցվում է և 13 մլրդ 430 դրամից դառնում է 8 մլրդ 436 մլն։ Կարծում եմ, որ դոտացիաները պետք է տրամադրվեն Երևանի հեռու գտնվող համայնքներին»,– ասաց Ավինյանը։
Նա շեշտեց, որ էականորեն նվազեցվելու են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևան քաղաքին։ Քաղաքապետը նշեց` Երևանն այս տարի իրականացնում է մոտ 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է բյուջեի տվյալ նախագծում չներառել։
Ավինյանը շեշտեց` Երևանի քաղաքապետարանը նախագծերի պակաս չունի, և այս պահի դրությամբ միակ բանը, որ բյուջեի քննարկումներում արվել է, բոլոր վարչական շրջաններին համամասնորեն 2023թ. իրենց բյուջեի եղած չափից մոտավորապես 16% կրճատումն է: