https://arm.sputniknews.ru/20231102/hamas-um-hajtararel-en-vor-arnvazn-195-mard-zvohvel-jabaliaji-tshambarin-hascvats-harvatsneric-68095702.html
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ առնվազն 195 մարդ է զոհվել Ջաբալիայի ճամբարին հասցված հարվածներից
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ առնվազն 195 մարդ է զոհվել Ջաբալիայի ճամբարին հասցված հարվածներից
Sputnik Արմենիա
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հարվածները հասցվել են հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T09:40+0400
2023-11-02T09:40+0400
2023-11-02T11:52+0400
իսրայել
գազայի հատված
զոհ
փախստական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900271_0:0:1600:901_1920x0_80_0_0_825df8e2a17cf0902ea3a5bf1173a20a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Առնվազն 195 մարդ է զոհվել իսրայելական օդուժի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարին հասցված հարվածների հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տարածած հայտարարության մեջ:Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հարվածները հասցվել են հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին։Հոկտեմբերի 31-ին ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել փախստականների Ջաբալիա ճամբարին: Գերատեսչության տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել առնվազն 50 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել նաև մոտակայքում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի տնօրենը։ Ավելի ուշ Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, նրանց կեսը երեխաներ են: «Սա ուղղակի աղետ է». Գազայի հատվածի բնակիչները ժամերով հերթ են կանգնում ջրի համարԻսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է Ջաբալիային հարվածելու մասին տեղեկությունը: Բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ հարձակման թիրախը ստորգետնյա համալիր էր, որտեղ թաքնվում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ստորաբաժանումներից մեկի հրամանատար Իբրահիմ Բիարին: Կոնրիկուսը պնդում է, որ հարվածից մահացած Բիարին կարևոր դեր է խաղացել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ծրագրման գործում:
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900271_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c3b32d61fbc43f4d0487f85f5678b13d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, զոհ, փախստական
իսրայել, գազայի հատված, զոհ, փախստական
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ առնվազն 195 մարդ է զոհվել Ջաբալիայի ճամբարին հասցված հարվածներից
09:40 02.11.2023 (Թարմացված է: 11:52 02.11.2023) Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հարվածները հասցվել են հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Առնվազն 195 մարդ է զոհվել իսրայելական օդուժի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարին հասցված հարվածների հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տարածած հայտարարության մեջ:
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ճամբարին հարվածները հասցվել են հոկտեմբերի 31-ին ու նոյեմբերի 1-ին։
Ինչպես նշվում է շարժման հայտարարության մեջ, որը հրապարակվել է պաղեստինյան անկլավի կառավարության սոցիալական ցանցում, մոտ 120 մարդ փլատակների տակ է, 777 մարդ վիրավորվել է:
Հոկտեմբերի 31-ին ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել փախստականների Ջաբալիա ճամբարին: Գերատեսչության տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել առնվազն 50 մարդ։ Նման տվյալներ է ներկայացրել նաև մոտակայքում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի տնօրենը։ Ավելի ուշ Պաղեստինի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, նրանց կեսը երեխաներ են:
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է Ջաբալիային հարվածելու մասին տեղեկությունը: Բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ հարձակման թիրախը ստորգետնյա համալիր էր, որտեղ թաքնվում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ստորաբաժանումներից մեկի հրամանատար Իբրահիմ Բիարին: Կոնրիկուսը պնդում է, որ հարվածից մահացած Բիարին կարևոր դեր է խաղացել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ծրագրման գործում: