Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ՇՀԿ երկրներին առաջարկել է չհարձակվելու պակտ կնքել

© AP Photo / Ronald ZakԻրանի դրոշ
Իրանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն այս առաջարկով հանդես է եկել Չինաստան կատարած այցի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ–մայոր Ռահիմ Սաֆավին առաջարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների միջև չհարձակման մասին պայմանագիր կնքել, որը կարող էր մոդել դառնալ համատեղ անվտանգության և ամուր խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Առաջարկում եմ, որ համատեղ անվտանգությունն ու ամուր խաղաղությունը նախևառաջ իրականացվեն ՇՀԿ անդամ երկրների շարքում։ Որպես այդ գործողության մոդել կարող է լինել ՇՀԿ անդամների միջև չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը», – հայտարարել է իրանցի գեներալը։
Սաֆավին այս առաջարկով հանդես է եկել Չինաստան կատարած այցի ժամանակ։
Իրանը հերքել է իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին
Լրահոս
0