00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նպատակ է դրվել ամեն կերպ ձգել Լևոն Քոչարյանի կալանքի տևողությունը. փաստաբանական խումբ

© SputnikԿարմիրբերետավորները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին
Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Լևոն Քոչարյանին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Բաժանորդագրվել
Փաստաբաններն ընդգծում են` իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նպատակ է դրվել ամեն կերպ Լևոն Քոչարյանի կալանքի տևողությունը ձգել առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի որդու փաստաբանական խումբը։
Նշվում է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առած քրեական գործով նոր նշաձող է սահմանվել։
«Առաջինը` օբյեկտիվ տվյալի` տեսանյութերի հերքում ոստիկանների ցուցմունքով։ Երկրորդը` բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի և Լևոն Քոչարյանի` տուժողի կարգավիճակի պայմաններում դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս տևող կալանքի ռեժիմի հիմք։ Երրորդը` քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն և այդ փաստի ուղիղ անտեսում»,–թվարկել են փաստաբանները:
Մեր միջնորդությունները մերժվել են առանց պատճառաբանության․ Լևոն Քոչարյանի փաստաբան
Փաստաբաններն ընդգծել են, որ քննչական մարմինը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:
«Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն: Նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը»,–ասվում է հայտարությունում:
Ըստ փաստաբանների` նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի:
«Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունը` արգելափակված»,հավելում են փաստաբանները։
Նշենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներն են Արամ Վարդևանյանը, Էրիկ Ալեքսանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Լրահոս
0