Ադրբեջանում պահվող Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են

© Photo : official site of DTX of AzerbaijanՄադաթ Բաբայան
Մադաթ Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Մադաթ Բաբայան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ադրբեջանի պետական անվտանգությունը նոյեմբերի 2-ին էր հայտարարել, որ Բաբայանին ձերբակալել է դեռևս սեպտեմբերին։
Այժմ հայտնում են, որ տղամարդը «մեղադրվում» է 5 հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչություն, բազմաթիվ անգամներ ապօրինի զենք–զինամթերք ձեռք բերել և պահել, զինված խմբավորումների կազմակերպում։
Նրան մեղադրում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բաբայանն ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ ներկայացրել կատարվածի մասին:
Հիշեցնենք` «մեղադրանք» է ներկայացվել նաև Վագիֆ Խաչատրյանին, որին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։
Լրահոս
0