https://armeniasputnik.am/20231103/agni-bjujen-kavelana-504-mln-dramvov-inch-npatakvov-e-tsakhsvelu-gumary-68154947.html
ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը
ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը
Ֆինանսների նախարարը նշեց, որ ԱԳՆ–ն 5 հիմնական ծրագիր է իրականացնում, որոնց համար էլ անհրաժեշտ են գումարները։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T10:35+0400
2023-11-03T10:35+0400
2023-11-03T10:39+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
բյուջե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecdf6091beef8c07739f215345480d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել 16 մլրդ 616 մլն դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկը կազմում է 16 մլրդ 616 մլն դրամ, ինչը 2023 թվականի համեմատ շատ է 504 մլն դրամով։ Նախարարությունը 5 ծրագիր է իրականացնում` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում, այնուհետև արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում»,– նշեց Հովհաննիսյանը։ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամՆա շեշտեց, որ ԱԳՆ-ին նախատեսվում է հատկացնել իրենց հայտից 1 միլիարդով պակաս գումար։Հարցին, թե ինչն է պատճառը, որ հայտից ավելի քիչ գումար է նախատեսվում տրամադրել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճշգրտման և հաշվարկային տարբերությունները, օրինակ` աշխատավարձերի բարձրացման առաջարկ է եղել, սակայն միջանկյալ լուծում են գտել։Երևանը 2024 թվականին նախատեսում է բարձրացնել եկամուտները. Ավինյանը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_898fbb51d2d52fb5fe58eb7c43b6ce41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բյուջե
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), բյուջե
ԱԳՆ–ի բյուջեն 2024-ին կավելանա 504 մլն դրամով․ ի՞նչ նպատակով է ծախսվելու գումարը
10:35 03.11.2023 (Թարմացված է: 10:39 03.11.2023) Ֆինանսների նախարարը նշեց, որ ԱԳՆ–ն 5 հիմնական ծրագիր է իրականացնում, որոնց համար էլ անհրաժեշտ են գումարները։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել 16 մլրդ 616 մլն դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024 թվականի բյուջեի նախագծով առաջարկը կազմում է 16 մլրդ 616 մլն դրամ, ինչը 2023 թվականի համեմատ շատ է 504 մլն դրամով։ Նախարարությունը 5 ծրագիր է իրականացնում` միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում, այնուհետև արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում, ինչպես նաև ՀՀ–ում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց, որ ԱԳՆ-ին նախատեսվում է հատկացնել իրենց հայտից 1 միլիարդով պակաս գումար։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ հայտից ավելի քիչ գումար է նախատեսվում տրամադրել, Հովհաննիսյանը պատասխանեց՝ ճշգրտման և հաշվարկային տարբերությունները, օրինակ` աշխատավարձերի բարձրացման առաջարկ է եղել, սակայն միջանկյալ լուծում են գտել։