00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ֆոնդային բորսաներում առևտրի աճի ցուցանիշով ԵԱՏՄ-ում առաջատարներից մեկն է դարձել

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զգալիորեն աճել են ինչպես ֆինանսների նախարարության, այնպես էլ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի արտարժութային պարտատոմսերով ՌԵՊՈ-գործարքները։ Այս եվրաբոնդերը վաճառվում են ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայկական բորսաներում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. 2023 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանը Ղազախստանի հետ միասին ֆոնդային բորսաներում առևտրի աճի ցուցանիշով ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարներից մեկն է դարձել։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական ծառայությունը։
Եթե 2022 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) առևտրի շրջանառությունը կազմել էր 72,1 մլն դոլար, ապա 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ արդեն 602,6 մլն դոլար։
Հատկապես ուշագրավ է ՌԵՊՈ-գործարքների աճը (դա դրամական փոխառության մի տեսակ է, որն այս դեպքում արժեթղթի վաճառքի տեսք ունի՝ որոշակի ժամանակ անց այն գնելու պարտավորությամբ)։ Այդ գործարքների ծավալը 11 մլն դոլարից հասել է գրեթե 502 մլն դոլարի։ AMX-ում Sputnik Արմենիայի համար պարզաբանեցին, որ աճը հիմնականում բաժին է ընկել եվրապարտատոմսերին, ընդ որում՝ ինչպես պետական (դրանց վերջին թողարկումը ֆինանսների նախարարությունն արել է 2021 թվականի հունվարին), այնպես էլ մասնավոր (որոնք 2020 թվականի սկզբին թողարկել է հայկական երեք խոշորագույն բանկերից մեկը)։
Նշված պարտատոմսերը վաճառվում են ոչ միայն արտասահմանյան ֆոնդային շուկաներում, այլև AMX-ում: Վերջերս մենք գրել էինք այն մասին, որ ոչ ռեզիդենտները (այսինքն՝ օտարերկրյա ներդրողները) սկսել են մեծ (հայաստանյան շուկայի չափանիշներով) ծավալներով պետական պարտատոմսեր գնել հայկական դրամով։
Բայց կա նաև հակառակ միտումը՝ տեղական ներդրողները սկսել են ավելի շատ արտարժութային պարտատոմսեր գնել։ Այս միտումն ուժեղացավ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց և Հայաստան ռելոկանտների զանգվածային ներհոսքից հետո։ Համեմատության համար նշենք, որ եթե 2022թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը ռեզիդենտների ձեռքում կազմել է մոտ 164 մլն դոլար, ապա սեպտեմբերի (այսինքն՝ երրորդ եռամսյակի) վերջին՝ արդեն մոտ 405 մլն դոլար, իսկ 2023թ.-ի սեպտեմբերի վերջին՝ 589 մլն դոլար։
Վերջին մեկ տարվա ընթացքում AMX-ում զգալիորեն աճել է նաև ազգային արժույթով պետական պարտատոմսերի առևտուրը՝ մոտ 50 մլն դոլարից հասնելով 101 մլն դոլարի։
ԵԱԶԲ–ն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի ֆոնդային բորսայում
ԵԱՏՄ այլ երկրներից զգալի աճ է գրանցվել նաև Ղազախստանի երկու ֆոնդային բորսաներում՝ KASE-ում (Ղազախստանի ֆոնդային բորսա) և AIX-ում(Astana International Exchange): Առաջինում առևտրի ծավալը աճել է՝ 119 մլն դոլարից հասնելով մինչև 276 միլիոն դոլարի, երկրորդում՝ մոտ 43 մլն դոլարից մինչև 80 միլիոն դոլարի: AIX -ի և KASE-ի տարբերությունն այն է, որ առաջինը հիմնականում նախատեսված է օտարերկրյա ներդրողների համար։
Լրահոս
0