https://armeniasputnik.am/20231103/mak-i-nakhkin-pashtvonjan-hajtararel-e-vor-israjeljan-karujcnery-sparnacel-en-iren-68156230.html
ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ իսրայելյան կառույցները սպառնացել են իրեն
ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ իսրայելյան կառույցները սպառնացել են իրեն
Նախկին պաշտոնյան նշել է, որ որոշել է հեռանալ իր նկատմամբ գործադրված ճնշման պատճառով։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T10:59+0400
2023-11-03T10:59+0400
2023-11-03T10:59+0400
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պաշտոնյա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/02/35981932_0:160:3073:1888_1920x0_80_0_0_c12e91cf37f7acd246708c5b3ba9ef25.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի նյույորքյանգրասենյակի նախկին տնօրեն Քրեյգ Մոհաիբերը, որը կազմակերպությունը լքել է պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ իր մոտեցման պատճառով, ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել:Բարձրաստիճան պաշտոնյան նոյեմբերի 1-ից դադարել է աշխատել ՄԱԿ-ում:Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ճնշում են գործադրում, ստիպում են լռել Պաղեստինին աջակցելու պատճառով: Մոհաիբերը հայտնել է, որ իր վրա այդպիսի ճնշում է գործադրվել, և դա է պատճառներից մեկը, որ որոշել է հեռանալ:«Բայց իրական հետապնդումը գալիս է կազմակերպությունների ցանցից, որոնք ստեղծվել են Իսրայելի անպատժելիությանը աջակցելու համար։ Երբ նամակս «արտահոսեց», ես բոլոր տեսակի առցանց հարձակումների ենթարկվեցի, այդ թվում մահվան սպառնալիքներ ստացա իսրայելամետ ցանցերից, տրոլինգի ֆաբրիկաներից և այլն», - ասել է ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան:Մոհաիբերը հավելել է՝ եթե դուք քննադատում եք Իսրայելին մարդու իրավունքների խախտման համար, ձեզ հակասեմիտ են անվանում:«Նույնիսկ եթե դուք ամբողջ կյանքում պայքարել եք անհանդուրժողականության, այդ թվում՝ հակասեմիտիզմի դեմ, նրանք ձեզ հակասեմիտ կկոչեն։ Եվ դա նրանց օգտագործած մարտավարության մի մասն է: Մենք պետք է անընդհատ շեշտենք, որ Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումների քննադատությունը հակասեմիտիզմ չէ։ Ճիշտ այնպես, ինչպես սաուդցիների կողմից խախտումների քննադատությունը իսլամաֆոբիա չէ», - ընդգծել է նախկին պաշտոնյան։Ենթադրենք, թե Իսրայելը հաղթեց ՀԱՄԱՍ-ին, բա հետո՞Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0c/02/35981932_170:0:2901:2048_1920x0_80_0_0_dca6311db9bde305847cfdd686fde64b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաշտոնյա
իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաշտոնյա
ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ իսրայելյան կառույցները սպառնացել են իրեն
Նախկին պաշտոնյան նշել է, որ որոշել է հեռանալ իր նկատմամբ գործադրված ճնշման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի նյույորքյանգրասենյակի նախկին տնօրեն Քրեյգ Մոհաիբերը, որը կազմակերպությունը լքել է պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ իր մոտեցման պատճառով,
ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ սպանության սպառնալիքներ է ստացել:
Բարձրաստիճան պաշտոնյան նոյեմբերի 1-ից դադարել է աշխատել ՄԱԿ-ում:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ում ճնշում են գործադրում, ստիպում են լռել Պաղեստինին աջակցելու պատճառով: Մոհաիբերը հայտնել է, որ իր վրա այդպիսի ճնշում է գործադրվել, և դա է պատճառներից մեկը, որ որոշել է հեռանալ:
«Բայց իրական հետապնդումը գալիս է կազմակերպությունների ցանցից, որոնք ստեղծվել են Իսրայելի անպատժելիությանը աջակցելու համար։ Երբ նամակս «արտահոսեց», ես բոլոր տեսակի առցանց հարձակումների ենթարկվեցի, այդ թվում մահվան սպառնալիքներ ստացա իսրայելամետ ցանցերից, տրոլինգի ֆաբրիկաներից և այլն», - ասել է ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան:
Մոհաիբերը հավելել է՝ եթե դուք քննադատում եք Իսրայելին մարդու իրավունքների խախտման համար, ձեզ հակասեմիտ են անվանում:
«Նույնիսկ եթե դուք ամբողջ կյանքում պայքարել եք անհանդուրժողականության, այդ թվում՝ հակասեմիտիզմի դեմ, նրանք ձեզ հակասեմիտ կկոչեն։ Եվ դա նրանց օգտագործած մարտավարության մի մասն է: Մենք պետք է անընդհատ շեշտենք, որ Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումների քննադատությունը հակասեմիտիզմ չէ։ Ճիշտ այնպես, ինչպես սաուդցիների կողմից խախտումների քննադատությունը իսլամաֆոբիա չէ», - ընդգծել է նախկին պաշտոնյան։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։