https://armeniasputnik.am/20231103/sjuniqum-hjupatvosutjun-bacelu-mesijy-bvolvor-erkrneri-kvoghmic-nujnn-e-ag-pvokhnakharar-68171101.html
Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը բոլոր երկրների կողմից նույնն է. ԱԳ փոխնախարար
Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը բոլոր երկրների կողմից նույնն է. ԱԳ փոխնախարար
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ֆրանսիան էլ է հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին, և կարծում է` այլ երկրների կողմից էլ կլինի ուշադրության աճ։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T14:02+0400
2023-11-03T14:02+0400
2023-11-03T14:44+0400
կապան
սյունիք
հյուպատոսություն
ռուսաստան
պարույր հովհաննիսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1e/62007121_0:160:3072:1888_1920x0_80_0_0_208d48406e3deeaca43f8e794dcbd855.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բոլոր երկրների կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը նույնն է` ներկայացված լինել` հաշվի առնելով տարբեր հանգամանքներ`համայնք, տնտեսական, քաղաքական շահեր։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով ՌԴ–ի կողմից Կապանում հյուպատոսություն բացելուն։Նրա խոսքով` Ռուսաստանի կողմից հյուպատոսություն բացելն էլ պայմանավորված է նույն հանգամանքներով,ինչ,օրինակ,Իրանի դեպքում։Նշենք, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։Նա ընդգծեց, որ հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական կոմպոնենտ է պարունակում`դա նշանակում է, որ կա հետաքրքրություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ։Հովհաննիսյանը նաև նկատեց, որ ոչ թե ՌԴ հյուպատոսությունը Գյումրիից է Սյունիք տեղափոխվում, այլ լրացուցիչ քայլ է արվում։Հարցին` արդյոք հակասություններ չկան հայ-ռուսական ներկայիս լարված հարաբերությունների և ՀՀ–ի կողմից համաձայնություն հայտնելու մեջ, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվի, փոխնախարարը նշեց, որ տարաձայնություններ կան նաև այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում հարաբերությունների խզում։Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։Հավելենք, որ Իրանն արդեն Կապանում գլխավոր հյուպատոսություն է բացել 2022 թվականի հոկտեմբերին, նմանատիպ ծրագրերի մասին հայտարարել է նաև Ֆրանսիան։
կապան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1e/62007121_21:62:2669:2048_1920x0_80_0_0_4ccdb1b3af79362ae1da7c13d6398ef5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կապան, սյունիք, հյուպատոսություն, ռուսաստան, պարույր հովհաննիսյան
կապան, սյունիք, հյուպատոսություն, ռուսաստան, պարույր հովհաննիսյան
Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը բոլոր երկրների կողմից նույնն է. ԱԳ փոխնախարար
14:02 03.11.2023 (Թարմացված է: 14:44 03.11.2023) Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ֆրանսիան էլ է հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին, և կարծում է` այլ երկրների կողմից էլ կլինի ուշադրության աճ։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բոլոր երկրների կողմից Սյունիքում հյուպատոսություն բացելու մեսիջը նույնն է` ներկայացված լինել` հաշվի առնելով տարբեր հանգամանքներ`համայնք, տնտեսական, քաղաքական շահեր։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով ՌԴ–ի կողմից Կապանում հյուպատոսություն բացելուն։
Նրա խոսքով` Ռուսաստանի կողմից հյուպատոսություն բացելն էլ պայմանավորված է նույն հանգամանքներով,ինչ,օրինակ,Իրանի դեպքում։
Նշենք, որ երեկ Ռուսաստանի կառավարությունը
հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։
«Ֆրանսիան էլ է հայտարարել Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին, կարծում եմ`այլ երկրների կողմից էլ կլինի ուշադրության աճ։ Այստեղ խոսքը ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական շահերի համապատասխան էներգետիկ տրանսպորտային հնարավոր պրոյեկտների մասին է»,–նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ հյուպատոսության հիմնումը նաև քաղաքական կոմպոնենտ է պարունակում`դա նշանակում է, որ կա հետաքրքրություն այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ։
Հովհաննիսյանը նաև նկատեց, որ ոչ թե ՌԴ հյուպատոսությունը Գյումրիից է Սյունիք տեղափոխվում, այլ լրացուցիչ քայլ է արվում։
Հարցին` արդյոք հակասություններ չկան հայ-ռուսական ներկայիս լարված հարաբերությունների և ՀՀ–ի կողմից համաձայնություն հայտնելու մեջ, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվի, փոխնախարարը նշեց, որ տարաձայնություններ կան նաև այլ երկրների հետ, բայց դա չի նշանակում հարաբերությունների խզում։
«Օրինակ`Ֆրանսիայից շատ դժգոհ ենք վիզաների իրավիճակով և հայտնում ենք խիստ դժգոհություն, բայց դա չի նշանակում, որ ԵՄ–ի հետ հարաբերությունները գտնվում են ճգնաժամային վիճակում։ Տարաձայնություններն ունեն իրենց տեղը, բայց հարաբերությունները գնում են իրենց հունով»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
ՀՀ ԱԳՆ–ն
դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։