00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին շուրջ 100 մլն դոլարի ներդրում է իրականացվում. Փաշինյանն այցելել է Մարտունու ԲԿ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Բաժանորդագրվել
Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այս պահի դրությամբ ՀՀ առողջապահության համակարգում իրականացվում են շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ։ Այս մասին հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Prime minister of RAՄարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը
Медицинский центр Мартуни - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը
«Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ընթացքում մարզերում մի շարք բժշկական կենտրոններ են կառուցվում»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ այժմ կառուցվում են Վայոց Ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն:
«Մեր քաղաքականությունն է կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ»,- ասել է նա:
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքում
Премьер-министр Никол Пашинян знакомится с возможностями нового Мартунинского медицинского центра (4 ноября 2023). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Նիկոլ Փաշինյանը Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքում
Վարչապետն անդրադարձել է նաև ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, որի ներդրման շնորհիվ որոշ վայրերում , ըստ նրա, արձանագրվել է ընդհուպ 170 %-ով աշխատավարձերի բարձրացում: Փաշինյանն ընդգծել է, որ այդ պարագայում ակնկալվում է նաև ավելի որակյալ բժշկական ծառայություն:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։
Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ
Լրահոս
0