https://armeniasputnik.am/20231104/arabakan-6-erkri-nakhararnery-paghestini-harcvov-miasnakan-dirqvorvoshum-knerkajacnen-blinkenin-68220971.html
Արաբական 6 երկրի նախարարները Պաղեստինի հարցով միասնական դիրքորոշում կներկայացնեն Բլինկենին
Արաբական 6 երկրի նախարարները Պաղեստինի հարցով միասնական դիրքորոշում կներկայացնեն Բլինկենին
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը կկայանա Հորդանանի մայրաքաղաքում: 04.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-04T13:56+0400
2023-11-04T13:56+0400
2023-11-04T13:56+0400
էնթոնի բլինկեն
իսրայել
պաղեստին
գազայի հատված
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/12/55550100_0:0:1600:901_1920x0_80_0_0_038be4f6eff5b771ac8656677a324a83.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները Պաղեստինի վերաբերյալ միասնական արաբական դիրքորոշում կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։Նախարարները Բլինկենի հետ կհանդիպեն այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:Նա ընդգծել է, որ այդ դիրքորոշումը ենթադրում է իսրայելական հարվածների անհապաղ դադարեցում, մարդասիրական օգնություն հասցնելու առաջնահերթություն, պաղեստինցիների վերաբնակեցման անթույլատրելիություն, իսրայելական օկուպացիայի ավարտ և անկախ պաղեստինյան պետության ստեղծում։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/12/55550100_145:0:1568:1067_1920x0_80_0_0_7ce1f5092ed97b68a6c4a207a2844a5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էնթոնի բլինկեն, իսրայել, պաղեստին, գազայի հատված
էնթոնի բլինկեն, իսրայել, պաղեստին, գազայի հատված
Արաբական 6 երկրի նախարարները Պաղեստինի հարցով միասնական դիրքորոշում կներկայացնեն Բլինկենին
ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը կկայանա Հորդանանի մայրաքաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները Պաղեստինի վերաբերյալ միասնական արաբական դիրքորոշում կներկայացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Տեղեկությունը հայտնում է Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նախարարները Բլինկենի հետ կհանդիպեն այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
«Արաբական միասնական դիրքորոշումը, որը որևէ կասկած և երկիմաստություն չի ենթադրում, կփոխանցվի ԱՄՆ պետքարտուղարին»,- գրել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը X սոցիալական ցանցում:
Նա ընդգծել է, որ այդ դիրքորոշումը ենթադրում է իսրայելական հարվածների անհապաղ դադարեցում, մարդասիրական օգնություն հասցնելու առաջնահերթություն, պաղեստինցիների վերաբնակեցման անթույլատրելիություն, իսրայելական օկուպացիայի ավարտ և անկախ պաղեստինյան պետության ստեղծում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։