00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել ժամանակավոր կառավարություն գլխավորելու հարցեր․ Թաթոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Արման Թաթոյան
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն ընդգծել է, որ ինքը որևէ կապ չունի և չի ունեցել Արծվիկ Մինասյանի նշած քաղաքական գործընթացների և «Ազգային կոմիտեի», դրա քննարկումների հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ Հայաստանում ժամանակավոր կառավարություն ձևավորելու կամ այն գլխավորելու հարց իր հետ չի քննարկվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը։
Նշենք, որ Մինասյանը, խոսելով «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին, ասել էր, որ իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ։ «Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման․ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին-խմբ.) պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք, առաջին նախագահի (Լևոն Տեր–Պետրոսյան) գրասենյակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»,– ասել էր Մինասյանը։
Թաթոյանն ընդգծել է, որ ինքը որևէ կապ չունի և չի ունեցել Մինասյանի նշած քաղաքական գործընթացների և «Ազգային կոմիտեի», դրա քննարկումների հետ։
«Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի»,- գրել է Թաթոյանը։
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում է, բայց որևէ քաղաքական ուժի չի հարում և չունի որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:
«Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում` կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք` սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։ Մարդիկ պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։ Այդ ընթացքում էլ ձևավորվեց Ազգային կոմիտեն, որը սակայն մի քանի օր անց` սեպտեմբերի 26-ին, չեղարկեց նախատեսված հանրահավաքը և հայտարարեց, որ լծվում է տեղահանված արցախցիներին հումանիտար աջակցություն տրամադրելուն։
Լրահոս
0