Նա կորցրել է ժողովրդի աջակցությունը. Էրդողանը Նեթանյահուին պոպուլիստ է անվանել

© AP Photo / Pavel GolovkinԹուրքիայի նախագահ
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Թուրքիայի նախագահ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը փաստաթղթեր է ստորագրում, որոնք կյանքի իրավունք չեն տալիս պաղեստինցիներին:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից: Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս ։
«Նեթանյահուն մեկն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ PR աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։ Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերն ու կենսական տարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց կյանքի իրավունք չեն տալիս»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում գրվում է երկակի ստանդարտների, անսկզբունքայնության և անօրինականության պատմությունը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Լրահոս
0