ՌԴ–ն առաջին անգամ հրթիռամիջուկային զենքի հարցում առաջ է անցել մրցակիցներից. Պատրուշև

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Պատրուշև
Նիկոլայ Պատրուշև - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2023
Նիկոլայ Պատրուշև
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը նպաստել է հասարակության մեջ ներքին կայունության պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հրթիռային և միջուկային զենքի գոյության պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է անցել իր մրցակիցներից: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» համաժողով-ցուցահանդեսի շրջանակում։
Ինչ կարող է անել «Մալվա» նոր ինքնագնաց հաուբիցը
«Հրթիռամիջուկային զենքի գոյության ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ մեր երկիրն առաջ է անցել այս ոլորտում իր մրցակիցներից՝ դառնալով եզակի ռազմավարական սպառազինությունների, այդ թվում՝ գերձայնային զենքի սեփականատեր, որոնք անվտանգություն են երաշխավորում հաջորդ տասնամյակների համար»,-ընդգծել է նա:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը նպաստել է հասարակության մեջ ներքին կայունության պահպանմանը, երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական և հոգևոր ներուժի ավելացմանը:
Արդիականացված «ՄիԳ-31» կործանիչների հնարավորությունները
Լրահոս
0