ԱԹՍ–ներով հարձակում է կանխվել, «Մոսադի» գործակալներ են ձերբակալվել. իրանական ԶԼՄ–ներ

© AFP 2023 / BEHROUZ MEHRIԻրանի զինվորականներ
Իրանի զինվորականներ - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2023
Իրանի զինվորականներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Իրանի արևելքում կանխվել է իսրայելական անօդաչու թռչող սարքերով հարձակում։ Տեղեկությունը հայտնում է իրանական Fars-ը:
«Իրանի տեղեկատվության նախարարության և «Թալիբանի» համատեղ գործողության ընթացքում երկու երկրների միջև լեռնային շրջաններում ձերբակալվել են «Մոսադի» երեք գործակալներ՝ Իրանի քաղաքացիությամբ։ Նրանք ծրագրում էին Աֆղանստանի սահմանից կամիկաձե դրոններ արձակել Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննչական գործողություններ իրականացնելու համար ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները օգոստոսի վերջին հաղորդել էին, որ Իրանի պաշտպանության նախարարության հետախուզության վարչությունը կանխել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության վերջին մի քանի տարիների ընթացքում ամենախոշոր և ամենաբարդ հարձակումը Իրանի հրթիռատիեզերական ոլորտում:
Լրահոս
0