https://arm.sputniknews.ru/20231106/blinkenin-ankarajum-dimavvorel-en-mtutjan-mej-bardzrastitshan-pashtvonjaner-chen-eghel-kadrer-68266092.html
Բլինկենին Անկարայում դիմավորել են մթության մեջ, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել. կադրեր
Բլինկենին Անկարայում դիմավորել են մթության մեջ, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել. կադրեր
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Բլինկենին պաղեստինա-իսրայելական սրացման հարցում նրա մոտեցման համար: 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T12:20+0400
2023-11-06T12:20+0400
2023-11-06T12:24+0400
թուրքիա
էնթոնի բլինկեն
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68264909_0:0:1280:720_1920x0_80_0_0_d58ecede4a56e7b7c8dacc03c51aafea.jpg
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։Անկարայում Բլինկենին ոչ գրկաբաց ընդունելը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում, մի շարք օգտատերեր կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։ Բլինկենը Թուրքիայի մայրաքաղաք է հասել գիշերը։«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինկենը նստել է իր մեքենան»,- գրում է «Turkiye» թերթը։Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառելԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Բլինկենին պաղեստինա-իսրայելական սրացման նկատմամբ նրա սուբյեկտիվ մոտեցման համար: Թուրքիայի ղեկավարի խոսքով` ԱՄՆ պետքարտուղարը ճգնաժամին մոտենում է իր ազգային պատկանելությունից ելնելով։Այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Բլինկենը Գազայում տիրող իրավիճակի շուրջ բանակցություններ կանցկացնեն:Թուրքիան Բլինկենին 4 առաջարկ կներկայացնի Գազայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68264909_320:0:1280:720_1920x0_80_0_0_34f175320563729fcf33983c31d189ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, էնթոնի բլինկեն, տեսանյութ, видео
թուրքիա, էնթոնի բլինկեն, տեսանյութ, видео
Բլինկենին Անկարայում դիմավորել են մթության մեջ, բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել. կադրեր
12:20 06.11.2023 (Թարմացված է: 12:24 06.11.2023) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Բլինկենին պաղեստինա-իսրայելական սրացման հարցում նրա մոտեցման համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին Անկարայի օդանավակայանում դիմավորել են մթության մեջ։ Բացի այդ, նրան դիմավորողների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ չեն եղել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Անկարայում Բլինկենին ոչ գրկաբաց ընդունելը բուռն քննարկման թեմա է դարձել սոցցանցերի թուրքական տիրույթում, մի շարք օգտատերեր կարծում են, որ ամերիկացի քաղաքական գործիչը ստացել է այն, ինչին արժանի է։ Բլինկենը Թուրքիայի մայրաքաղաք է հասել գիշերը։
«Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը ամերիկացի պաշտոնյային չի դիմավորել օդանավակայանում։ Հատկանշական է նաև, որ տարածքը չի լուսավորվել։ Ողջունելով մթության մեջ իրեն սպասող մարդկանց` Բլինկենը նստել է իր մեքենան»,- գրում է «Turkiye» թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Բլինկենին պաղեստինա-իսրայելական սրացման նկատմամբ նրա սուբյեկտիվ մոտեցման համար: Թուրքիայի ղեկավարի խոսքով` ԱՄՆ պետքարտուղարը ճգնաժամին մոտենում է իր ազգային պատկանելությունից ելնելով։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Բլինկենը Գազայում տիրող իրավիճակի շուրջ
բանակցություններ կանցկացնեն: