00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս ամենն ինձ համար անակնկալ է». Լևոն Քոչարյան

© Photo : StringerԼևոն Քոչարյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ
Լևոն Քոչարյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2023
Լևոն Քոչարյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ
Բաժանորդագրվել
Հետագա քաղաքական պայքարի մասին Լևոն Քոչարյանը չցանկացավ խոսել` խոստանալով դրան անդրադառնալ առաջիկայում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի համար խափանման միջոցի փոփոխությունն ու ազատ արձակվելը անակնկալ էր։ Այդ մասին նա ասաց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ ճեպազրույցում։
Նա նշեց, որ այս պահին ՔԿՀ–ում կալանավորված են բազմաթիվ մարդիկ, որոնք շինծու մեղադրանքներով են կալանավայրում գտնվում։
«Այս ամենն ինձ համար անակնկալ է։ Պատգամավորական մանդատի մասին չեմ ուզում խոսել այս պահին»,– հայտարարեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նա սպասո՞ւմ է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի, նա պատասխանեց, որ այս մարդկանցից (իշխանություններից–խմբ.) ամեն ինչ էլ սպասում է։
Նա անդրադարձավ նաև ՔԿՀ–ում իր` պահման պայմաններին` նշելով, որ պայմանները սովորական էին, ընկճվելու հարց չկար։
«Երբ տեսնում ես` ինչի համար են քեզ պահում, ինչ սուտ ցուցմունքի հիման վրա, չես կոտրվում։ Իհարկե, պայմաններն ամենահաճելի զգացողությունը չէին տալիս, սակայն երբ գիտես` ինչի համար ես պայքարում, չես ընկճվում»,– ընդգծեց Լևոն Քոչարյանը։
Հետագա քաղաքական պայքարի մասին նա չցանկացավ խոսել` խոստանալով դրան անդրադառնալ առաջիկայում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանին ազատ արձակեցին։ Նա դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ իրենք հրաժարվել են կալանավորման վերանայման բողոքից, քանի որ Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ։ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հոկտեմբերի 23-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարները` պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, դիմել են ԿԸՀ` ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
Լևոն Քոչարյանը կալանավորված էր սեպտեմբերից։
Ըստ ներկայացված մեղադրանքի` նա սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Լրահոս
0