https://armeniasputnik.am/20231106/amn-n-iranin-teghekacrel-e-gazajum-hradadari-hasnelu-dzgtman-masin-abdvollahian-68294273.html
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի հասնելու ձգտման մասին. Աբդոլլահիան
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի հասնելու ձգտման մասին. Աբդոլլահիան
Իրանցի նախարարը նշել է` Թեհրանը հույս ունի, որ Վաշինգտոնը կփոխի իր վերաբերմունքը պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ: 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T17:30+0400
2023-11-06T17:30+0400
2023-11-06T17:40+0400
հոսեյն ամիր աբդոլլահիան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
գազայի հատված
իսրայել
պաղեստին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44058728_0:0:1600:901_1920x0_80_0_0_36e066db7ef4705d6d25ce734d575f01.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները երեք օր առաջ Իրանին ուղերձ է փոխանցել, որում Թեհրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի ռեժիմի հասնելու ձգտման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44058728_132:0:1580:1086_1920x0_80_0_0_4b9f2c61d1a1c50781dc1fb3b4167448.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, գազայի հատված, իսրայել, պաղեստին
հոսեյն ամիր աբդոլլահիան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, գազայի հատված, իսրայել, պաղեստին
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի հասնելու ձգտման մասին. Աբդոլլահիան
17:30 06.11.2023 (Թարմացված է: 17:40 06.11.2023) Իրանցի նախարարը նշել է` Թեհրանը հույս ունի, որ Վաշինգտոնը կփոխի իր վերաբերմունքը պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները երեք օր առաջ Իրանին ուղերձ է փոխանցել, որում Թեհրանին տեղեկացրել է Գազայում հրադադարի ռեժիմի հասնելու ձգտման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Երեք օր առաջ ամերիկյան կողմը մեզ հաղորդագրություն է փոխանցել, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն ձգտում է հրադադարի ռեժիմ հաստատել Պաղեստինում և արդեն միջոցներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, սակայն գործնականում Վաշինգտոնը միայն աջակցել է Գազայում պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ կփոխի իր քաղաքականությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում և կդադարեցնի աջակցությունը իսրայելական ռեժիմին», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Աբդոլլահիանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։