https://armeniasputnik.am/20231106/erevani-metrvopvoliteni-veranvorvogvats-vagvonneric-3-y-gits-durs-kgan-mi-qani-amsic-68264777.html
Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված վագոններից 3-ը գիծ դուրս կգան մի քանի ամսից
Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված վագոններից 3-ը գիծ դուրս կգան մի քանի ամսից
Երևանի մետրոպոլիտենն ունի ևս 10 վագոն, որոնք վերանորոգման կարիք ունեն և այս փուլում չեն կարող շահագործվել։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T11:45+0400
2023-11-06T11:45+0400
2023-11-06T11:56+0400
հայաստան
մետրո
տիգրան ավինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1532/90/15329089_0:79:1498:922_1920x0_80_0_0_1ecd7c4ebea72f9b8ac21e2a2ca0e279.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված 3 վագոնները գիծ դուրս կգան 2024 թվականին։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:Նրա խոսքով` ՀՀ կառավարության կողմից տրամադրված 620 մլն դրամով 32 անվազույգ և 4 կմ ռելս են ձեռք բերելու։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց` արդյոք կան կանգնած վագոններ, որոնց գիծ դուրս բերելուց հետո մետրոպոլիտենի ծանրաբեռնվածությունը կթեթևանա։Նրա խոսքով` մրցույթներ ունեն, հաղթողներ կան, և պահեստամասեր են պետք վագոնների վերանորագման համար։ Միայն անվազույգերով հարց չի լուծվի։«Մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիսին, էլի կառավարություն ներկայացրել ենք` ավելի քան 300 միլիոն է պետք, և ունենք շարժասանդուղքների հետ կապված խնդիր, անհրաժեշտ է 520-530 մլն դրամ»,- ասաց նա:Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա նշել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, բայց մերժում են ստացել։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի ուշ վստահեցրել էր, որ նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։ Նա ընդգծել էր, որ 2023թ–ին հատկացված ֆինանսավորումից բացի, մետրոպոլիտենին հրատապ դեպքերի համար գումարներ են հատկացվել նախարարության պահուստային ֆոնդից, իսկ 2024–ին 5,5 մլրդ դրամ է հատկացվելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1532/90/15329089_83:0:1416:1000_1920x0_80_0_0_62350b43701438332ca67762f0fcaf4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մետրո, տիգրան ավինյան
հայաստան, մետրո, տիգրան ավինյան
Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված վագոններից 3-ը գիծ դուրս կգան մի քանի ամսից
11:45 06.11.2023 (Թարմացված է: 11:56 06.11.2023) Երևանի մետրոպոլիտենն ունի ևս 10 վագոն, որոնք վերանորոգման կարիք ունեն և այս փուլում չեն կարող շահագործվել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի վերանորոգված 3 վագոնները գիծ դուրս կգան 2024 թվականին։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Նրա խոսքով` ՀՀ կառավարության կողմից տրամադրված 620 մլն դրամով 32 անվազույգ և 4 կմ ռելս են ձեռք բերելու։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց` արդյոք կան կանգնած վագոններ, որոնց գիծ դուրս բերելուց հետո մետրոպոլիտենի ծանրաբեռնվածությունը կթեթևանա։
«Այժմ մոտ 10 կանգնած վագոն ունենք. կսկսեն աշխատել 3-ը։ Եթե 3 ամսվա մեջ մատակարարումը լինի, շատ արագ կանենք, մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք»,- ասաց Սեդրակյանը։
Նրա խոսքով` մրցույթներ ունեն, հաղթողներ կան, և պահեստամասեր են պետք վագոնների վերանորագման համար։ Միայն անվազույգերով հարց չի լուծվի։
«Մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիսին, էլի կառավարություն ներկայացրել ենք` ավելի քան 300 միլիոն է պետք, և ունենք շարժասանդուղքների հետ կապված խնդիր, անհրաժեշտ է 520-530 մլն դրամ»,- ասաց նա:
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Բաբկեն Սեդրակյանը հայտնել էր, որ պետք է հրատապ փոխել 32 անվազույգ և մոտ 200 մլն դրամի պահեստամաս։ Նա նշել էր, որ դիմել են ֆինանսների նախարարություն, բայց մերժում են ստացել։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի ուշ վստահեցրել էր, որ նախարարությունը չի մերժել, պարզապես փորձել է մանրամասները հստակեցնել։ Նա ընդգծել էր, որ 2023թ–ին հատկացված ֆինանսավորումից բացի, մետրոպոլիտենին հրատապ դեպքերի համար գումարներ են հատկացվել նախարարության պահուստային ֆոնդից, իսկ
2024–ին 5,5 մլրդ դրամ է հատկացվելու։