https://armeniasputnik.am/20231107/68308713.html
Լուրեր․ Sputnik Արմենիայի առավոտյան թողարկումը
Լուրեր․ Sputnik Արմենիայի առավոտյան թողարկումը
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝ 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T09:00+0400
2023-11-07T09:00+0400
2023-11-07T09:36+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/07/68308867_0:0:962:541_1920x0_80_0_0_094bb1394026a8ee0b9f8ee6687ade6b.jpg
Լուրեր
Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները։ Իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները»,- հայտնել են կոմիտեից։
44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. հայտնել են քննչական կոմիտեից՝ ի պտասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման։
Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին։
ՀԱՊԿ–ի և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարները քննարկել են 2 կառույցների միջև փոխգործակցության հարցեր։
▪️ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները։ Իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները», - հայտնել են կոմիտեից։ ▪️ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. հայտնել են քննչական կոմիտեից՝ ի պտասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման։ ▪️ Աժ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպմանը քննարկվել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հայության նկատմամբ իրականացրած ցեղասպան գործողությունները, բռնի տեղահանվածների կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին։ ▪️ ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը․ հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը՝ լրատվամիջոցներին կոչ անելով չտարածել ադրբեջանական տեղեկատվական խոտանը։ Խոսքը ադրբեջանական սոցհարթակներում հրապարակված տեսանյութի մասին է, որը նկարահանվել է Երևանի Կոնդ թաղամասում` տեղի բնակիչների հետ ռուսերեն հարցազրույցներով։ Օրինակ՝ Կոնդում գտնվող իրանական մզկիթը ներկայացված է որպես ադրբեջանական։ ▪️ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ ▪️ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են 2 կառույցների միջև փոխգործակցության հարցեր։ Sputnik Արմենիա, 106․0FM
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/0b/07/68308867_0:0:722:541_1920x0_80_0_0_e0d1f08e51013e7f0004f822c1b4b82f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
аудио
Լուրեր․ Sputnik Արմենիայի առավոտյան թողարկումը
09:00 07.11.2023 (Թարմացված է: 09:36 07.11.2023) Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները։ Իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները», - հայտնել են կոմիտեից։
▪️ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. հայտնել են քննչական կոմիտեից՝ ի պտասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման։
▪️ Աժ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպմանը քննարկվել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հայության նկատմամբ իրականացրած ցեղասպան գործողությունները, բռնի տեղահանվածների կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին։
▪️ ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը․ հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը՝ լրատվամիջոցներին կոչ անելով չտարածել ադրբեջանական տեղեկատվական խոտանը։ Խոսքը ադրբեջանական սոցհարթակներում հրապարակված տեսանյութի մասին է, որը նկարահանվել է Երևանի Կոնդ թաղամասում` տեղի բնակիչների հետ ռուսերեն հարցազրույցներով։ Օրինակ՝ Կոնդում գտնվող իրանական մզկիթը ներկայացված է որպես ադրբեջանական։
▪️ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
▪️ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են 2 կառույցների միջև փոխգործակցության հարցեր։